17:40 Դեռ պարզ չէ, թե որտեղ կշարունակի կարիերան Իբրահիմովիչը | |
![]() Իսպանական sport.es-ը նշում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջարկներ է ստացել իտալական «Միլանից» և անգլիական «Մանչեսթեր Սիթիից», սակայն թույլ է տվել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլային ինքնուրույն որոշել, թե որտեղ կշարունակի իր կարիերան շվեդ հարձակվողը: Չի բացառվում, որ Զլատանը, այնուամենայնիվ, մնա «Բարսայում», առավել ևս, որ երեկ նա 45 րոպե տևողությամբ զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Ի դեպ, այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև կատալոնական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, տեղեկացնում է tribalfotball.com-ը: armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 429 | |