Պանամայի նոր վերակառուցված «Էստադիո Ռոմել Ֆերնանդես» մարզադաշտում հուլիսի 14-ին տեղի է ունենեցել ընկերական հանդիպում Լիոնել Մեսսիի եւ «Աշխարհի աստղեր» թիմերի միջեւ: Մեսսիի թիմում հանդես են եկել արգենտինացիներ Խավիեր Ձանետին, Գաբրիել Միլիտոն, Խուան Սեբաստյան Վերոնը, բրազիլացիներ Ժուլիո Բապտիստան, Վագներ Լավը,Կաֆուն, ուրուգվայցիներ Լուիս Սուարեսը, Դիեգո Ֆորլանը եւ այլ հանրահայտ ֆուտբոլիստներ: «Աշխարհի աստղերի» կազմում են իտալացիներ Մարկո Մատերացին, Մաուրո Կամորանեզին, Ալբերտո Ջիրալդինոն, իսպանացիներ Խոսե Անտոնիո Ռեյեսը, Ֆերնանդո Մորիենտեսը, ամերիկացի Ջոսի Ալտիդորը, հոլանդացի Էդգար Դավիդսը, գերմանացի ՔեւինԿուրանին:Խաղը ավարտվել է 6-4 հաշվով :Նշենք, որ այդ խաղի տեսանյութը կարող եք դիտել մեր կայքի Վիդեո բաժնում:
|