Գլխավոր էջ » 2010 » Հուլիս » 16 » Բարսելոնան 50 մլն եվրո կծախսի կազմը ուժեղացնելու համար
10:33
Բարսելոնան 50 մլն եվրո կծախսի կազմը ուժեղացնելու համար
«Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարել է, որ 50 մլն եվրո կծախսի թիմի կազմը ուժեղացնելու համար : Հիշեցնենք, որ երեկ ակումբը 155 մլն եվրոյի չափով վարկ է վերցրել իր որոշ ֆինանասական խնդիրները լուծելու համար, այդ թվում` աշխատակազմի և ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար: «Մենք մոտ 50 մլն տարեկան տրամադրելու ենք ֆուտբոլսիտների գնմանը: Այս տարի մենք ձեռք բերեցինք Դավիդ Վիլյային (40 մլն) և վաճառեցինք Դմիտրի Չիգրինսկուն, ինչն էլ կարգավորեց մեր հավասարակշռությունը: Այնպես որ այս ամռան համար մենք դեռ 50 մլն եվրո ունենք», - ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: աղբյուրը ` armsport.am