| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:26 FIFA-ի աղյուսակում Իսպանիան առաջատարն է` հսկայական առավելությամբ |
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիան 1833 վարկանիշով բարձրացել է առաջին տեղ: Փոխչեմպիոն Հոլանդիան երկրորդն է: Նախկին առաջատար Բրազիլիան նահանջել է երրորդ հորիզոնական: Տասը տեղով բարձրացել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից Ուրուգվայի հավաքականը եւ այժմ 6-րդն է: Սակայն ամենամեծ առաջընթացն ունեցել է Նոր Զելանդիան, որը Հարավային Աֆրիկայում պարտություն չկրեց` երեք ոչ ոքի անելով եւ բարձրացել է 24 կետ:
Նոր Զելանդիան 54-րդն է:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել չկարողացած Իտալիան դուրս է մնացել տասնյակից եւ 11-րդն է: 12 աստիճան իջել է Ֆրանսիան եւ ընդամենը 21-րդն է:
Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը:
1 (2). Իսպանիա 1833 2 (4). Հոլանդիա 1659 3 (1). Բրազիլիա 1536 4 (6). Գերմանիա 1464 5 (7). Արգենտինա 1289 6 (16). Ուրուգվայ 1152 7 (8). Անգլիա 1125 8 (3). Պորտուգալիա 1062 9 (12). Եգիպտոս 1053 10 (18). Չիլի 988
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 698 |
Ավելացրեց: M100
|
|
|
|