Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:20 Դել Բոսկե. Այս հաղթանակը Եվրո-2008-ի շարունակությունն էր |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն եզրափակիչ խաղում Հոլանդիայի հավաքականի հանդեպ տարած հաղթանակից հետո (1:0) բավականին հանգիստ էր, հայտնում է Marca-ն: Իսպանացի մասնագետըւ նշել է, որ խաղը բավականին դժվար ստացվեց, իսկ Սեսկ Ֆաբրեգասի ելքը շատ մեծ նշանակություն ունեցավ: «Մեր հաղթանակը շատ արդարացի էր: Կցանկանայի նշել, որ այն մեզ համար ունի ոչ միայն մարզական նշանակություն: Մենք գիտենք, որ մեզ աջակցում էին Իսպանիայի բոլոր շրջաններում և որ ամբողջ Իսպանիայում հիմա ցնծություն է տիրում: Այս տիտղոսը «Եվրո-2008»-ի շարունակությունն է: Այդ հաղթանակից հետո մենք գլոբալ փոփոխություններ չարեցինք, այլ պարզապես շարունակեցինք մեր խաղի փիլիսոփայությունը: Ինչ վերաբերվում է հենց խաղին, ապա պետք է ասեմ, որ Ֆաբրեսգասի մուտքը ավելի հզորացրեց մեր թիմի հարձակման գիծը: Հոլանդիայի հավքականը լավ խաղ ցուցադրեց և ինչ-որ առումով կարողացավ կապել մեր ձեռքերը: Հակառակորդին հաջողվեց խնդիրներ ստեղծել մեզ համար այս չափազանց լարված խաղում», - ասել է դել Բոսկեն: Իսպանացի մասնագետը նշել է նաև, որ նրա թիմին այս հաղթանակը տրվեց հարձակվողական ֆուտբոլի շնորհիվ: Աղբյուրը` armsport.am
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 660 |
Ավելացրեց: M100
|
|
|
|