13:52 Դել Բոսկե. Ամենակարևորը կիսապաշտպանությունն է | |
![]() «Թիմի հաջողությունը միշտ էլ պայմանավորված է լինում միջին գծի որակով, - կարծում է Դել Բոսկեն: - Եթե այդ գոտում կարգուկանոն է, ապա ֆուտբոլիստներին շատ ավելի հեշտ է լինում ցուցադրել իրենց ողջ վարպետությունը: Մեր թիմում հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ, մենք շատ լավ պահեստայինների նստարան ունենք, և այդ ամենը նկատելի թեթևացնում է մեր կյանքը: Ես ղեկավարում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր արդեն բավականին փորձառու և կայացած ֆուտբոսլիստներ են:Մենք փնտրում են խաղը վարելու և գնդակն անընդհատ վերահսկելու լավագույն միջոցները: Եվ մեր ֆուտբոլիստներն այդ աշխատանքն ուղղակի հիանալի են կատարում, - հավելել է Դել Բոսկեն»: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Իսպանիայի հավաքականը առաջին անգամ իր պատնության մեջ կպայքարի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 456 | |