Շաբաթ, 20/04/24, 02:40
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:05
Աշխարհը կունենա նոր չեմպիոն. Գերմանիա-Իսպանիա` 0:1
ՀԱՀ-ում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Փոխարենը, աշխարհի գավաթի համար վճռորոշ մրցամարտում կհանդիպեն Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները: Երկու հրաշալի ընտրանիներ, որոնք մինչ օրս չեն կարողացել ճանաչվել լավագույնն աշխարհում, իսկ իսպանացիներն ընդհանրապես առաջին անգամ են հայտնվում եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ, որը նախքան այս 8 գնդակ էր ուղարկել Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դարպասը:
Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումն առաջինի հակապատկերն էր: Եթե Հոլանդիա-Ուրուգվայ մրցավեճն ընթացավ գոլառատ պայքարում և թիմերը բաց ֆուտբոլ խաղացին, ապա Իսպանիա-Գերմանիա խաղում կողմերը շատ ավելի զգույշ էին գործում: Մինչև հաշվի բացվելը, վտանգավոր պահերը բավական քիչ էին, իսկ եթե պահեր լինում էին, ապա հիմնականում իսպանացիների կատարմամբ: Դել Բոսկեի թիմը տարածքային շոշափելի առավելություն ուներ և աստիճանաբար մեծացնում էր ճնշումը: 
Պույոլի 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփված գնդակը հենց այդ ճնշման տրամաբանական արդյունքն էր: Գոլից հետո էլ Իսպանիան իր կամքը թելադրեց մրցակցին և խաղը հասցրեց հաղթական ավարտի: Ինչպես և «Եվրո-2008»-ի եզրափակիչում, իսպանացիները Գերմանիայի նկատմամբ առավելության հասան 1:0 հաշվով:
Կարելի է ասել, որ Իսպանիան իր լավագույն հանդիպումն անցկացրեց աշխարհի ընթացիկ առաջնությունում, իսկ գերմանացիները` վատագույնը: Գերմանիան, նույնիսկ խմբային մրցաշարում Սերբիայից կրած պարտության ժամանակ ավելի լավ տեսք ուներ: Իսկ կիսաեզրափակիչում Լյովի թիմը ոչինչ չցուցադրեց: Անգլիային և Արգենտինային խոշոր հաշիվներով հաղթած հավաքականից սպասելիքները լրիվ այլ էին այս խաղում, բայց դրանք չարդարացան: Թոմաս Մյուլերի բացակայությունը միանգամից զգացվեց, իսկ Իսպանիան ապացուցեց, որ կարող է հաջողության հասնել նաև առանց Ֆեռնանդո Տորեսի, ով այս անգամ արդեն հայտնվել էր պահեստայինների նստարանին:
Առջևում եզրափակիչն է, որը կկայանա հուլիսի 11-ին: Իսկ մինչ այդ, Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականները կպայքարեն բրոնզե մեդալների համար:

աղբյուրը `  tert.am


Կից նյութեր: Նկար 1 · Նկար 2
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 585 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1