Ուրբաթ, 19/04/24, 13:29
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:41
Տուրե.<<Սա իմ կյանքի ամենադժվար որոշումն էր>>
Յայա Տուրեն տխուր է, որ հեռանում է կատալոնյան ակումբից: Հեռանալով` նա ցանկացավ բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել:
<<Սա շատ դժվար տարի էր ինձ համար: Հեշտ չէր փոխարինողների նստարանին նստելն ու խաղային ժամանակին սպասելը: Ես գերադասում եմ հեռանալ, քան անարժանիորեն ստանալ այն մարդկանց փողերը, ովքեր իրենց քրտինքով են դա վաստակել: Ես ֆուտբոլով եմ ապրում, և Նոու Կամպում առաջին երկու տարիները լավագույնն էին իմ կյանքում: Երրորդ տարին ինձ համար փորձություն դարձավ, քանի որ ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ իմ աշխատանքը: Ես վստահ չէի, որ հաջորդ տարի իրավիճակը կփոխվի, այդ պատճառով էլ ես որոշեցի հեռանալ: Այս թիմում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են խաղում, և Գվարդիոլայի համար միշտ դժվար էր ընտրել, թե ով է ավելի արժանի խաղալուն: Պեպը հիանալի է հասկանում ֆուտբոլը: Նա շատ լավ մարդ է, ես անվերջ հիանում եմ նրանով և երբեք չեմ կարողանա նրա մասին որևէ վատ բան ասել:
Ինձ համար շատ դժվա օր էր, երբ ես Մանչեսթեր Սիթիի հետ պայմանագիր էի ստորագրում: Դժվար և տխուր էր, քանի որ  այս տարիներին իմ մտքում միայն Բարսան էր, իսկ այժմ ես ոչ մի կապ չունեմ այս թիմի հետ: Ես չեմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ներողություն խնդրեմ նրանցից, ովքեր ցանկանում էին, որ ես այստեղ մնայի:
Ես հեռանում եմ Սիթի, որպեսզի օգնեմ նրանց ավելի ուժեղ դառնալ և հասնել Յունայթեդի կամ Չելսիի մակարդակին>>:
Տուրեն ավարտեց իր հրաժեշտի խոսքը հետաքրքիր հայտարարությամբ.<<Ես չեմ զղջում, որ լքում եմ Նոու Կամպը: Ես վստահ եմ, որ երբևիցե կվերադառնամ և նորից կհագնեմ կապտանռնագույն մարզաշապիկը: Ես գիտեմ, որ Բարսան իմ ամբողջ կյանքի թիմն է>>:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 632 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Տուրե, Կամպ Նոու
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1