Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 30 » Լապորտա.<<Հիմա Վիլյան 20 միլիոնով ավելի թանկ կարժենար>>
16:11
Լապորտա.<<Հիմա Վիլյան 20 միլիոնով ավելի թանկ կարժենար>>
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան իսպանական sport.es-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենք ճիշտ ժամանակին են Վալենսիայից գնել Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային:
<<Մենք շատ ճիշտ արեցինք, որ ձեռք բերեցինք Վիլյային մինչև աշխարհի առաջնության սկսվելը: Հիմա նա քսան միլիոն եվրոյով ավելի թանկ կարժենար>>,- հայտարարել է Լապորտան` նկատի ունենալով Բարսելոնայի նորեկ հարձակվողի փայլուն խաղը ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնությունում:
Լապորտան խոսեց նաև Բարսելոնայի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի մասին, ում հետ միասին նրանք վաղվանից կավարտեն իրենց պաշտոնավարումը ակումբում.<<Բեգիրիստայնին մարզական տնօրենի պաշտոնին նշանակելը իմ լավագույն որոշումն էր, որը ես կայացրել եմ իմ պաշտոնավարման ընթացքում: Նրա հասցեին ուղղված քննադատությունները ընդամենը սովորական մարդկային նախանձի արդյունք են>>:
Հուլիսի 1-ից Բարսելոնա ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը կստանձնի Սանդրո Ռոսելլը:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 479 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Լապորտա, Վիլյա, Ռոսել