Ուրբաթ, 19/04/24, 11:06
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


11:30
Ռեալի և Բարսելոնայի խաղացողները Ռոնալդուին ուղարկեցին Կարդաշյանի մոտ
Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներից Անգլիա-Գերմանիա մրցավեճն ինչ-որ տեղ ստվերում էր թողել մեկ այլ հետաքրքիր դիմակայություն` Իսպանիա-Պորտուգալիա: Պիրենեյան դերբին իր դիտարժանությամբ զիջեց անգլո-գերմանական արդյունավետ դիմակայությանը, սակայն ձանձրանալու հնարավորություն այս խաղում ևս չեղավ: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան կարողացավ հաղթահարել հարևանների արգելքը և դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Հանդիպման առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն դա չի նշանակում, որ այս հանդիպումը նման էր օրվա առաջին մրցավեճին` Պարագվայ-Ճապոնիա հանդիպմանը, որտեղ գոլազուրկ ոչ-ոքի արձանագրվեց: Իսպանիայի և Պորտուգալիայի մրցավեճն ընթացավ անհամեմատ հետաքրքիր պայքարում և ամեն րոպե հաշիվը կարող էր բացվել: Մինչև հաշվի բացվելը, խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: Համենայն դեպս, պորտուգալացիները պահերով ամենևին էլ չէին զիջում և երբեմն ավելի սուր էին գրոհում:

Բայց, Իսպանիայի հավաքականն ունի Դավիթ Վիլյա, ով 63-րդ րոպեին օգտվելով Խավիի հերթական աչք շոյող փոխանցումից` գրավեց անխոցելի թվացող Էդուարդոյի դարպասը (մինչ այս պորտուգալացի դարպասապահը գոլ չէր ընդունել): Գոլից հետո իսպանացիներն արդեն սավառնում էին խաղադաշտում, իսկ որոշ ժամանակ անց` ամուր պահում էին գնդակը: Պորտուգալիան չուներ Վիլյա, սակայն Կառլույ Կեյրուշի տրամադրության տակ էր աշխարհի լավագույն խաղացողներից մեկը Ռոնալդուն, ով ևս պետք է իր խոսքն ասեր այս խաղում: Մադրիդի "Ռեալի" առանցքային խաղացողը, ով վերջին շրջանում բարիդրացիական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ում Կիմ Կարդաշյանի հետ և հաճախ է հանդիպում հայկական արմատներ ունեցող մոդելի հետ, նման ցանկություն ուներ, բայց այդպես էլ չկարողացավ անհանգստացնել իր ակումբային խաղընկեր Իկեր Կասիլյասին:

Ռոնալդուի և խաղընկերների ճանապարհին կանգնեցին ոչ միայն "Ռեալի", այլև արքայական ակումբ ոխերիմ թշնամի "Բարսելոնայի" ֆուտբոլիստները, որոնց պատճառով պորտուգալացին այս տարի Իսպանիայում բավարարվեց արծաթե մեդալով: Պորտուգալիան ոչինչ չկարողացավ անել Եվրոպայի գործող չեմպիոնների դեմ և ստիպված է հավաքել ճամպրուկները: Իսկ Իսպանիայի հավաքականը շարունակում է ավելացնել` ապացուցելով, որ ֆավորիտների լավագույն եռյակում է:

Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 684 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1