Իսպանիայի հավաքականի և Վալենսիայի կիսապաշտպան Խուան Մատան տեղափոխվել է Բարսելոնա`հայտնում է marca-ն: Բարսան գնել է Մատային 20 միլիոն եվրոյով`կնքելով հինգ տարվա պայմանագիր:
Մատան Վալենսիայում սկսեց խաղալ 2007 թվականից`96 խաղում խփելով 25 գոլ: Նշենք, որ Մատան Ռեալ Մադրիդի սան է, սակայն այդ թիմի կազմում ոչ մի խաղի չի մասնակցել:
Պայմանագիրը կստորագրվի անմիջապես այն բանից հետո, երբ Մատան վերադառնա Իսպանիա աշխարհի առաջնությունից:
Մատան դարձավ Իսպանիայի հավաքականի կազմում Բարսելոնայի իններորդ ֆուտբոլիստը:
|