Հինգշաբթի, 25/04/24, 16:51
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:38
Գվարդիոլայի երկրորդ տարին
Առաջին օրը նա խոստացավ ջանասիրաբար աշխատել, ինչպես նաև, որ մարդիկ կհպարտանան իրենց թիմով: Եվ նա կատարեց ավելին, քան խոստացել էր: Մրցանակներ նա չխոստացավ, սակայն նրա օրոք Բարսելոնան յոթ գավաթ նվաճեց: Այսօր լրանում է երկու տարին, ինչ Գվարդիոլան նշանակվել է Բարսայի գլխավոր մարզիչ: Նա 730 հրաշալի օրեր պարգևեց թիմին և երկրպագուներին:

<<Զգում եմ, որ պատրաստ եմ, զգում եմ, որ չեմ հիասթափեցնի>>

Գվարդիոլան դարձավ Բարսելոնայի առաջին թիմի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ հասցրեց Բարսա Ատլետիկին մինչև Սեգունդա Բ: Շատերը կասկածում էին, որ նա բավականաչափ փորձ և ուժ կունենա Բարսելոնան ղեկավարելու համար: Նա լավ էր ճանաչում այս ակումբը և գիտեր, թե ինչ է նրան պետք: Եվ նա ստիպեց, որ բոլոր մարդիկ, ովքեր կասկածում էին, փոշմանեն և ամաչեն իրենց խոսքերի համար: Նա աճել է Բարսելոնայում, գլխավորել է Բարսայի երկրորդ թիմը, ով պետք է դառնար մարզիչ, եթե ոչ Գվարդիոլան:

<<Ես գնահատում եմ աշխատանքը, տաղանդը և նպատակամղվածությունը>>

Յուրաքանչյուրն էլ գիտի, որ նա ստիպեց թիմին աշխատել ավելին քան երբևէ: Նա միշտ ճիշտ խոսքեր է գնտում թիմին տրամադրելու, ոգևորելու համար: Գվարդիոլան փոխեց այս թիմում ամեն ինչ. պարապմունքների ընթացքը, վերաբերմունքը խաղին, հանգիստը: Ամեն ինչ, բացի հաղթանակի ձգտումից, ինչի պակասը կատալոնացիները երբեք չեն զգացել:
Գվարդիոլան ստիպեց ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին: Մինչև նրա գալը թիմ Բարսելոնան գրավել էր Պրիմերայիում երրորդ տեղը, դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից: Կարծես լավ արդյունք է, բայց ոչ Բարսայի համար: Նույնիսկ պակասել էր Կամպ Նոու հաճախող երկրպագուների թիվը: Սակայն Գվարդիոլան կարողացավ ետ բերել երկրպագուներին դեպի Կամպ Նոու:

<<Ես կուզեի մրցանակներ խոստանալ, բայց դա սխալ կլիներ>>

Գվարդիոլան բծախնդիր աշխատող է և օժտված է հաղթողի հոգեբանությամբ: Բայց միաժամանակ նա միշտ մեծ հարգանք է ցուցաբերում մրցակիցների նկատմամբ, լինի դա ամենաթույլ թիմը, թե Չեմպիոնների լիգան հաղթելու հավակնորդ թիմ: Նա միշտ նշում է մրցակցի լավ և ուժեղ կողմերը և երբեք չի թերագնահատում հակառակորդին: Հենց դա էլ օգնել է Խոսեպ Գվարդիոլային Բարսելոնայի հետ միասին բազմաթիվ մրցանակներ նվաճել:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 565 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Գվարդիոլա
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1