Շաբաթ, 20/04/24, 03:46
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:36
Նախընտրական հեռուստաբանավեճ
Հինգշաբթի օրը կատալոնական 8tv հեռուստաալիքի եթերում տեղի է ունեցել ակումբի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճ: Ագուստի Բենեդիտոն, Ժաումե Ֆերրերը, Սանդրո Ռոսսելը և Մարկ Ինգլան խոսել են տարբեր թեմաների շուրջ և պատասխանել հեռուստադիտողների հարցերին:

Չավին երկարաձգել է պայմանագիրը.

Ռոսսել.<<Շատ լավ է, որ Բե
գիրիստայնը հաստատեց այդ որոշումը: Հնարավոր է, որ Չավին դառնա ակումբի նոր ռեկորդակիրը անցկացրած խաղերով>>:
Բենեդիտո.<<Ես շատ ուրախ եմ>>:
Ինգլա.<<Լավ նորություն է: Բարսան Չավիի արյան մեջ է: Հետագայում նա պետք է դառնա մեր մարզիչը>>:
Ֆերրեր.<<Նա արժանի է նրան, որ ավարտի կարիերան Բարսելոնայում>>:

Նախագահի դերը.

Ինգլա.<<Նախագահը չպետք է մասնակցի մարզական հարցերի լուծմանը: Բացի այդ, նա չպետք է մարզիչին ֆուտբոլիստներ առաջարկի և ճնշում գործադրի նրա վրա` համոզելով գնել կոնկրետ ֆուտբոլիստի>>:
Ռոսսել.<<Յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի: Սակայն նախագահի լիազորությունները պետք է սահմանափակ լինեն>>:
Ֆերրեր.<<Ամեն ինչ կախված է իրավիճակից: Եթե տրիպլետից հետո Գվարդիոլան խնդրում է գնել Չիգրինսկուն, ապա դժվար է նրան մերժե: Բայց նախագահը նաև չպետք է մտածի, թե մարզիչից ավելի լավ է նրա գործը հասկանում: Նա պետք է մարզական հարցերի լուծումից հեռու մնա և չպահանջի մի քանի անհաջող խաղից հետո դուրս շպրտել Ռայկաարդին, կամ հեռացնել Տիտո Վիլանովային>>:(Հասցեագրված է Ռոսսելին):
Բենեդիտո.<<Նախագահը պետք է զբաղվի միայն ֆինանսական հարցերով>>:
Ֆերրեր.<<2005 թվի փետրվարին Ռոսսելը ցանկանում էր դուրս շպրտել Ռայկաարդին և փոխարենը հրավիրել Գրատակոսին, իսկ հետո էլ Սկոլարիին>>:
Ինգլա.<<Հաստատում եմ>>:
Ռոսսել.<<Դա ճիշտ չէ: Ես ասում էի, որ մենք պետք է իրավիճակը փոխենք, այլապես բաց կթողնենք չեմպիոնությունը: Սկզբից մենք ստիպված էինք մտածել Գրատակոսի մասին, քանի որ այլ մարզչի համար մենք բավականաչափ գումար չունեինք>>:
Բենեդիտո.<<Այն ժամանակ ես  սպորտային կոմիտեի անդամ էի: Ղեկավարում էի ձեռքի գնդակի ճյուղը: Ես այդպիսի հարցեր լուծելու իրավազորություններ չունեի: Իսկ Ռոսսելն իսկապես խառնվում էր գործերին, ինչպես և Ինգլան մարկետինգի դեպարտամենտից>>:
Ինգլա.<<Ես լավ եմ հիշում, որ Ռոսսելն ուզում էր փոխել մարզչին առաջին չեմպիոնությունից առաջ: Իսկ ինչ վերաբերում է մարկետինգի դեպարտամենտի, ապա ասեմ, որ ես միշտ գործել եմ Խունտայի թույլտվությամբ>>:
Ֆերրեր.<<Ռոսսելը ֆուտբոլային աշխարչհում սեփական նպատակներն ու ցանկություններն ունի, որոնք ստիպում են իրեն խառնվել ակումբի գործերին>>:
Ռոսսել.<<Եթե ես նախագահ ընտրվեմ, ապա կվաճառեմ իմ բիզնեսը: Ես երբեք չեմ ներկայացրել առանձին ֆուտբոլիստների շահերը: Ժամանակները փոխվում են, այժմ մոդելը բոլորին պարզ և հասկանալի է>>:
Ֆերրեր.<<Ռոսսելը հեռացավ 2005-ին, քանի որ նրան դուր չէր գալիս այն մոդելը, որը մենք կառուցում էինք: Նույնը և Ինգլան 2008-ին: Նա ցանկանում էր ակումբ բերել Մոուրինյոյին>>:
Ռոսսել.<<Ես հեռացա, քանի որ մենք չէինք կատարոմ նախընտրական խոստումները>>:
Ինգլա.<<Նոյեմբերին մենք արդեն մտածում էինք Գվարդիոլայի մասին, փորձում էինք նրան դարձնել մարզիչ: Հունվարին ահյտնվեց մոուրինյոն և իր ծառայություններն առաջարկեց: Մենք քննարկեցինք նրա թեկնածությունը, բայց հետո ես ասացի նախագահին, որ մենք չենք կարող նրան նշանակել մարզիչ>>:
Ինգլա.<<Ռոսսելը ներկայացնում էր իր հավանած ֆուտբոլիստների ցուակը, ճրինակ`Մանիխե, Կոշտինյա, իսկ մարզական տնօրենը պետք է ընտրեր>>:
Ռոսսել.<<Մենք պետք է ավարտենք երիտասարդական կենտրոնի շինարարությունը>>:
Ֆերրեր.<<Այն այս տարի կավարտվի>>:
Ռոսսել.<<Մեզ ևս մի ակադեմիա է հարկավոր, մյուս սեկցիաների համար նույնպես>>:
Ֆերրեր.<<Մենք դա արդենք ունենք>>:
Բենեդիտո.<<Մեզ ավլի շատ ակադեմիաներ և մասնավոր ինքնաթիռներ են հարկավոր>>:
Ֆերրեր.<<Բենեդիտոն չի եղել Խունտայի անդամ, նա չէր կարող այս մասին իմանալ: Մանսավոր ինքնաթիռների մեծ մասը մեզ հատկացնում է ՖԻՖԱ-ն և այլ ակզմակերպություններ, որպեսզի, օրինակ, մեկնենք ֆուտբոլիստների մրցանակների ետևից>>:

Գվարդիոլա: Ցանկանու՞մ ենք պահպանել գոյություն ունեցող ոճը:

Ինգլա.<<Հարկավոր է հարկավոր է պահպանել 2003-ից կիրառվող ոճը: Մենք պետք է երկարաժամկետ հեռանկարներ պլանավորենք>>:
Ֆերրեր.<<Տեսնենք ինչ կստացվի Գվարդիոլայի հետ: Կսկսենք 2-3 տարուց: Իսկ հետո կտեսնենք, կցանկանա նա մնալ>>:
Ռոսսել.<<Կփորձենք համոզել Գվարդիոլային մնալ վեց տարով: Պետք է պահպանել ներկայիս ոճը>>:

Ակադեմիա

Ինգլա և Ֆերրեր.<<Հարկավոր է ավելի գլոբալ ակադեմիա ստեղծել>>:
Բենեդիտո և Ռոսսել.<<Պետք է մնա մեկ ակադեմիա` Բարսելոնայում>>:

Կազմակերպված աջակցություն երիտասարդական շարժումներին:

Ռոսսել.<<Մենք պետք է անենք դա, քանի որ ուզում ենք մարզադաշտում ավելի մեծ աջակցություն տեսնել>>:
Ինգլա.<<կատալոնացիները կարծում են, որ վերջին տարիներին մարզասերների աջակցությունը մեծացել է: Իսկ շարժումներին աջակցելը թույլ կտա, որ նորից մարզադաշտ վերադառնան խուլիգանները>>:
Բենեդիտո.<<Ռոսսելը կրակի հետ է խաղում: Ճիշտ է, հարկավոր է մեծացնել մարզադաշտում թիմին աջակցությունը, բայց այդ հարցը պետք է մանրամասն քննարկել>>:
Ֆերրեր.<<Ինտերի դեմ խաղին մենք լավագույն աջակցությունն ունեցանք այս տարիների ընթացքում>>:
Ռոսսել.<<Մենք ցանկանում ենք փոխել խաղերի անցկացման ժամերը 2012 թվականին, որպեսզի խաղերը սկսվեն կեսօրին, և ընտանիքներն իրենց երեխաների հետ կարողանան գալ մարզադաշտ>>:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 711 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Նախագահական ընտրություններ
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1