Ուրբաթ, 29/03/24, 16:26
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:01
Մարկեսը, Աբիդալն ու Անրին կխաղան առաջին օրը
Այսօր կսկսվի 2010 թվականի աշխարհի առաջնությունը ՀԱՀ-ում: Այսօրվա երկու խաղերն էլ հետաքրքրում են Բարսելոնայի երկրպագուներին. Մեքսիկայի հավաքականը Ռաֆա Մարկեսի հետ միասին կխաղա տանտերերի` ՀԱՀ-ի հավաքականի դեմ, Աբիդալի ու Անրիի Ֆրանսիան ուժերը կչափի Ուրուգվայի հետ:
Վուվուզելաներն աղմկելու են ամբողջ օրը: Ուրբաթ օրը ժամը 19:00 Յոհաննեսբուրգում կսկսվի Աֆրիկայում երբևէ անցկացված ամենամեծ սպորտային իրադարձությունը` Աշխարհի գավաթի խաղարկությոնը: Մունդիալին կմասնակցեն Բարսելոնայի 14 ֆուտբոլիստներ` այդ թվում Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆա Մարկեսը, ով առաջնության առաջին խաղում իր թիմին դաշտ դուրս կբերի տանտերերի դեմ մրցելու:
A խմբում իրավիճակն առավել անկանխատեսելի է: Այստեղ չկան ակնհայտ հետնապահներ, և յուրաքանչյուրը կարող է պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար: Առավել մեծ ճնշման տակ է Մեքսիկան, ով ստիպված է առաջին խաղում մրցել տանտերերի դեմ: ՀԱՀ-ի հավաքականն այս խաղին մոտեցել է իր լավագույն մարզավիճակում, իսկ սեփական մարզադաշտը և երկրպագուները նրանց ավելի ուժեղ են դարձնում: Սակայն Մեքսիկան նույնպես լավ մարզավիճակում է. նրանք ստուգողական հանդիպումներում պարտության են մատնել Չիլիին(1-0), Գամբիային(5-1) և Իտալիային(2-1): Այս առաջնությունը երրորդ Մունդիալն է Մարկեսի համար:
23:30-ին իր ելույթները կսկսի Ֆրանսիայի հավաքականը Քեյփ Թաունում: 1998-ի աշխարհի չեմպիոնները կմրցեն Ուրուգվայի դեմ: Ֆրանսիայի ընտրանու կազմում իրավիճակը վատթարացել է վերջերս Չինաստանից կրած պարտությունից հետո(0-1): Հնարավոր է, որ մեկնարկային կազմում չհայտնվի Թիերի Անրին, ով Մունդիալին կմասնակցի արդեն չորրորդ անգամ: Շատ մասնագետներ կարծում են, որ Ռայմոն Դոմենեկը նրան կթողնի պահեստայինների նստարանին: Սակայն տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստներն իրենք են համոզում, որ հավաքականի մարզիչը Բարսելոնայի հարձակվողին ընդգրկի թիմի մեկնարկային կազմում: Էրիկ Աբիդալի տեղը հիմնական կազմում նույնպես ապահովված չէ: Վերջին ժամանակներս Դոմենեկը Ֆրանսիայի հավաքականի ձախ եզրը վստահում է Ման.Յունայթեդի պաշտպան Պատրիս Էվրային:
Չնայած վատատեսական տրամադրություններին` հայտնի է, որ Ֆրանսիայի հավաքականը կարողանում է միավորվել կարևոր իրադարձություններից առաջ:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 567 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Աբիդալ, Աշխարհի առաջնոթյուն, Անրի, Մարկես
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1