Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 8 » Տուրեն կարող է դառնալ Ֆաբրեգասի վերաբերյալ գործարքի մի մասը
13:46
Տուրեն կարող է դառնալ Ֆաբրեգասի վերաբերյալ գործարքի մի մասը
Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հաստատել է, որ Արսենալը տրամադրված է սկսել բանակցությունները Տուրեին ձեռք բերելու վերաբերյալ: Բացի այդ Բարսելոնայի կիսապաշտպանով հետաքրքրված է Մանչեստեր Սիթին: Տուրեն դրական է արտահայտվել ֆուտբոլիստներին փոխանակելու գործարքին ներգրավվելու վերաբերյալ: Սելյուկը այժմ քննարկում է հնարավոր պայմանները: <<Շահագրգռված կողմերը շատ են: Տուրեն դուր է գալիս Արսեն Վենգերին, այդ պատճառով նրանով հետաքրքրված է Արսենալը: Եթե լավ պայմաններ առաջարկվեն, ապա շուտով պայմանագիրը կստորագրվի>>.- ասել է Սելյուկը RAC-1 ռադիոյի եթերում: Տուրեի գործակալը նշեց նաև, որ Մանչեստեր Սիթիի առաջարկած պայմաններն այնքան էլ դուր չեն եկել կապտանռնագույնների 24 համարին.<<Տուրեն կարող է մասնակցել Ֆաբրեգասի ձեռքբերման գործարքին, եթե ակումբները համաձայնության գան: Այլ է իրավիճակը Մանչեստեր Սիթիի դեպքում: Նրանք շատ խոստումներ են տալիս, բայց իրականում հարուստ ակումբի տպավորություն չեն թողնում>>: Սելյուկը նաև ասաց, որ ցանկանում է, որպեսզի գործարքը կնքվի մինչև աշխարհի առաջնության սկսվելը: Նախորդ շաբաթ Բարսան Արսենալին Ֆաբրեգասի համար առաջարկել էր 35 միլիոն եվրո, սակայն լոնդոնյան թիմը մերժել էր առաջարկը: Նրանք պահանջում են ըստ տարբեր աղբյուրների 60-70 միլիոն: Սակայն Տուրեի մասնակցությունը գործարքին էականորեն կիջեցնի այդ գինը: