Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 7 » Բարսելոնան հետաքրքրված է Այաքսի պաշտպանով
16:10
Բարսելոնան հետաքրքրված է Այաքսի պաշտպանով
Բարսելոնան հետաքրքրված է Ամստերդամի Այաքսի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլով: 22-ամյա պաշտպանը Բարսելոնայի միջմրցաշրջանային տրանսֆերային շրջանի ընթացքում գլխավոր թիրախներից է: կապտանռնագույնները ցանկանում են ձեռք բերել նրան որպես պաշտպանության աջ եզրում Դանի Ալվեսին փոխարիկնողի: Գրեգորին ինքն է նշել, որ Ալվեսը և ինքը նման են իրենց խաղաոճերով: Սակայն պետք է նշել, որ հոլանդացին զիջում է Բարսելոնայի բրազիլացի պաշտպանին փոխանցումների ճշգրտությամբ, և նրա հարվածները նույնպես թույլ են Ալվեսի հարվածներից: Սակայն վան դեր Վիլն ունի իր առավելությունները. նախ նա ավելի բարձրահասակ և արագավազ է, բացի այդ նա ավելի հուսալի է սեփական դարպասը պաշտպանելիս:
Այաքսի ֆուտբոլիստի տեղափոխմանը Բարսելոնա կարող է խոչընդոտել նրա պայմանագիրը իր թիմի հետ, որն ավարտվելու է 2013 թվականին: Այդ պատճառով Այաքսի ղեկավարությունը կարող է պահանջել իր ֆուտբոլիստի համար 10-12 միլիոն եվրո, մինչդեռ Բարսան պատրաստ է նրա համար վճարել առավելագույնը 6 միլիոն:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 505 | Ավելացրեց: Barcamaniac