19:53 Լապորտա.<<Սեսկի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են>> | |
![]() Լապորտայի կարծիքով առաջարկված գումարը համապատասխանում է ֆուտբոլիստի այժմյան շուկայական արժեքին: Այնուամենայնիվ, ակումբի նախագահի խոսքերով, Բարսելոնան դեռ չի շտապում հանձնվել: <<Չիկի Բեգիրիստայնը կորոշի, թե ինչպես է պետք վարվել>>,- ասել է Լապորտան: <<Բանակցությունները դեռ շարունակվում են: Ես վստահ եմ, որ Արսենալը ճիշտ կհասկանա ստեղծված իրադրությունը: Ֆաբրեգասի համար լավ կլինի, որ կողմերը համաձայնության գան մինչև աշխարհի առաջնությունը: Բայց բանակցությունները բարդ են լինելու, և մենք կհարգենք Արսենալի որոշումը>>,- շարունակել է իր խոսքը նախագահը: լապորտան խոսեց նաև Յայա Տուրեի ակումբից հեռանալու հնարավորության մասին.<<Մենք ցանկանում ենք, որ նա մնա ակումբում, բայց եթե նա որոշի հեռանալ, մենք կընդունենք նրա ցանկությունը>>: Բարսսայի նախագահին հարցրին նաև Զլատան Իբրահիմովիչի ապագայի մասին, ինչին Լապորտան պատասխանեց կարճ.<<Նա չի վաճառվում>>: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 508 | | |