10:18 Ժոնաթաթ Դոս Սանթոսը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2012 թվականը | |
![]() Ժոնաթանը, չնայած հանդիսանում է Բարսա Ատլետիկի ֆուտբոլիստ, սակայն հաճախակի Գվարդիոլան նրան հրավիրում է մարզվելու հիմնական թիմի հետ, բացի այդ քսանամյա ֆուտբոլիստը մեկ անգամ չէ հայտնվել Բարսելոնայի խաղերի հատաուցակներում: Այս մրցաշրջանում մեքսիկացին պաշտոնապես իր դեբյուտը նշեց Բարսելոնայի առաջին թիմում: Բարսայի հետ մինչմրցաշրջանային խաղերին մասնակցելուց հետո Ժոնաթանը մասնակցեց Պրիմերայի երեք խաղերի, մեկ անգամ խաղադաշտ դուրս եկավ չեմպիոնների լիգայում և անցկացրեց երկու գավաթային հանդիպում: Պայմանագիրը կնքելուց հետո Դոս Սանթոսն իր հիացմունքը հայտնեց.<<Ես կցանկանայի ամբողջ կյանքում խաղալ Բարսելոնայում, սակայն կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Բայց ես շատ շնորհակալ եմ ակումբին իմ հանդեպ վստահության համար: Երկար աշխատելուց հետո ես ցանկանում եմ վայելել այս օրը>>: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 493 | | |