Դանի Ալվեսը պատրաստվում է առաջին անգամ իր կարիերայում հանդես գալ աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմում: Բրազիլացիները, ինչպես միշտ, աշխարհի գավաթը հաղթելու գլխավոր հավակնորդներն են:Բրազիլիայի հավաքականում իր դեբյուտը 4 տարի առաջ նշելուց հետո Ալվեսն օգնել է իր երկրի հավաքականին հաղթել Copa
América-ն 2007 թվականին` եզրափակիչում գրավելով Արգենտինացիների դարպասը, ինչպես նաև անցյալ ամռանը Կոնֆեդերացիաների գավաթում, երբ նրա գոլը դուրս բերեց բրազիլացիներին եզրափակիչ: Բրազիլիան միակ հավաքականն է, որը մասնակցել է աշխարհի գավաթի բոլոր եզրափակիչ փուլերին: Բրազիլիան Հարավային աֆրիկայում 19-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնությանը և հիանալի շանսեր ունի հաղթելու այն 6-րդ անգամ իր պատմության մեջ: Դունգայի ֆուտբոլիստները հայտնվել են G խմբում, որտեղ Բրազիլացիների մրցակիցները կլինեն Հյուսիսային Կորեան, Պորտուգալիան և Յայա Տուրեի Կոտ դ'Իվուարը: Բրազիլացիները երբեք պաշտոնական խաղերում չեն հանդիպել Հյուսիսային Կորեային և Կոտ դ'Իվուարին: Իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ Բրազիլիան խաղացել է 1966 թվականին: Այդ խաղում հաղթանակ են տարել պորտուգալացիները 3-1 հաշվով: