16:11 Վիլյա.<<Մենք բավականաչափ պոտենցիալ ունենք աշխարհի չեմպիոն դառնալու համար>> | |
![]() <<Մի կողմից մենք հասկանում ենք, որ աշխարհի գավաթը հաղթելու մեծ պոտենցիալ ունենք, մյուս կողմից էլ չենք պատրաստվում ինքներս մեզ ճնշման տակ դնել, քանի որ ֆավորիտների թվում լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Մենք մեզ գլխավոր ֆավորիտ չենք համարում և չենք համարում, որ մյուսների նկատմամբ մեծ առավելություն ունենք>>,- ասել է Վիլյան: Խոսելով Տորրեսի և Ֆաբրեգասի վնասվածքների մասին` Վիլյան ասաց.<<Վնասվածքները միշտ էլ անհանգստանալու առիթ են տալիս: Սակայն Տորրեսը և Ֆաբրեգասը դեռ բավականաչափ ժամանակ ունեն, որպեսզի հասցնեն ամբողջովին վերականգնվել: Ամբողջ թիմը վստահ է, որ նրանք աշխարհի առաջնության ժամանակ կլինեն իրենց լավագույն մարզավիճակում>>: <<Նախորդ մրցաշրջանում որոշ ժամանակ ես անրակի խնդիրներ ունեի, սակայն հիմա արդեն ամեն ինչ լավ է: Ես զգում եմ, որ այժմ լավ մարզավիճակում եմ գտնվում: Անհամբերությամբ սպասում եմ առաջնության սկսվելուն>>,-հայտարարել է Վիլյան: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 490 | | |