Հինգշաբթի, 28/03/24, 12:05
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:05
Բարսելոնան Աշխարհի Առաջնությունում: Արգենտինա
Որակավորման խմբային փուլը դժվարությամբ հաղթահարելուց հետո Դիեգո Մարադոնայի գլխավորած թիմը մեկնում է աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ` ունենալով իր կազմում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Արգենտինացիներին դեպի աշխարհի չեմպիոնի կոչումն է տանելու Լիոնել Մեսսին:
<<Ես Արգենտինայի հավաքականը համարում եմ աշխարհի գավաթը հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկը: Մեզ ոչ ոք չի կարող ջնջել ֆավորիտների ցուցակից>>,- իր կարծիքն է հայտնել լրագրողներին Մեսսին:
Արգենտինայի հավաքականի խաղն ամբողջովին կառուցվելու է Բարսելոնայի աստղի շուրջը: Այդ մասին է վկայում այն, որ Մարադոնան մարզումների ժամանակ սկսել է կիրառել 4-4-2 կառուցվածքը` Մեսսիին տալով ազատ դիրքում խաղացողի դեր:
Սպասելիքները մեծ են, որ Բլաուգրանայի հարձակվողը Հարավային Աֆրիկայում կփայլի իր ցուցադրած խաղով: <<Ես կաշխատեմ անել Արգենտինայի համար այն, ինչ անում եմ Բարսելոնայի համար>>,- հայտարարել է Մեսսին: Մեսսիի կողքին Ալբիսելեստեում հանդես են գալու այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գոնսալո Իգուաինը, Կառլոս Տեվեսը, Դիեգո Միլիտոն, Մարտին Պալերմոն և Սերխիո Ագուերոն:
1986 թվականին Մարադոնայի հետ միասին Արգենտինայի աշխարհի չեմպիոնի կոչումը դեռևս վերջինն է նրանց համար: 24 տարի անց արգենտինայի ընտրանին կփորձի կրկնել իր հաջողությունը և նվաճել աշխարհի գավաթը: Իրենց ճանապարհը նրանք կսկսեն խմբային փուլում մրցելով Նիգերիայի, հարավային Կորեայի և Հունաստանի հավաքականների դեմ:
Խմբում առաջին տեղը գրավելու դեպքում(ինչը ամենից հավանականն է) Լեո Մեսսին ամենայն հավանականությամբ կհանդիպի Բարսելոնայում իր թիմակիցներից մեկին` Թիերի Անրիին(Ֆրանսիա) կամ Ռաֆաել Մարկեսին(Մեքսիկա):

Արգենտինացիները տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունից առաջ Բուենոս Այրեսում ստուգողական հանդիպում անցկացրի Կանադայի ընտրանու հետ` հաղթելով մրցակցին 5-0 հաշվով: Այդ հանդիպմանը չկարողացավ մասնակցել Մեսսին` փոքր վնասվածքի պատճառով:
Կարելի է ենթադրել, որ Արգենտինայի հավաքականը լրջորեն է տրամադրված գալիք առաջնությանը` դատելով Դիեգո Մարադոնայի խոսքերից.<<Եթե մենք հաղթենք աշխարհի գավաթը, ես մերկ կվազեմ մայրաքաղաքի կենտրոնով>>:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 610 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Անրի, Մարկես, Մարադոնա, Աշխարհի առաջնոթյուն, Մեսսի
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1