Հինգշաբթի, 25/04/24, 10:04
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


13:52
Բարսելոնան Աշխարհի Առաջնությունում: Իսպանիա
Բարսելոնայի ութ ֆուտբոլիստներ կսկսեն իրենց ելույթներն աշխարհի առաջնությունում հունիսի 16-ին Իսպանիայի ազգային ընտրանու կազմում: Առաջին հանդիպումը նրանք կանցկացնեն Շվեյցարիայի դեմ: H խմբում Իսպանիան ակնհայտ ֆավորիտն է, որտեղ նրա մրցակիցներն են Շվեյցարիայի, Չիլիի և Հոնդուրասի հավաքականները:
Չնայած իսպանացիները երբեք չեն արժանացել աշխարհի չեմպիոնի տիտղոսին, բայց այժմ հանդիսանում են ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի գավաթը նվաճելու գլխավոր հավակնորդներից:
Վիկտոր Վալդեսի և Պեդրոյի համար Շվեյցարիայի դեմ հանդիպումն առաջին անգամը կլինի, երբ նրանք կհագնեն Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը: Նախորդ մրցաշրջանում Վալդեսի փայլուն խաղը(արդյունքում` Զամորայի մրցանակը) հիմք դարձավ, որ Վիսենտե Դել Բոսկեն վերջապես հավաքականի կազմում ընդգրկի Բարսելոնայի դարպասապահին: Իսկ Պեդրոն դարձավ Բարսելոնայի կազմում տարվա հայտնությունը` դառնալով թիմի գրեթե բոլոր կարևոր գոլերի հեղինակը: Բացի այդ, Պեդրոն դարձավ միակ խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ, ով գոլի հեղինակ է դարձել իր թիմի մասնակցությամբ բոլոր 6 մրցաշարերում: Անկասկած Պեդրո Ռոդրիգեսը վաստակել է իրավունքը մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը` առաջին անգամ հրավիրվելով Իսպանիայի ազգային հավաքական: Սերխիո Բուսկետսի և Ժերար Պիկեի համար այս առաջնությունը նույնպես առանձնահատուկ կլինի, քանի որ նրանք առաջին անգամ են մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Իսպանիայի հավաքականի անբաժանելի մասն են դարձել Բարսելոնայի առաջին և երկրորդ ավագները` Պույոլը և Չավին: Առջևի գծում Բարսելոնան ներկայացնում է Դավիդ Վիլյան, ով, անկասկած, հավաքականի անփոխարինելիների շարքին է դասվում:
Իսպանացիներին, ունենալով Բարսելոնայի կազմից 8 ֆուտբոլիստներ, այլ բան չի մնում, քան առնվազն համառ պայքար մղել լավագույնի տիտղոսի համար:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 597 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Պեդրո, Աշխարհի առաջնոթյուն, Վալդես, Վիլյա, Պիկե, Չավի, Պույոլ, Բուսկետս
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1