16:23 Դավիդ Վիլյայի առաջին հարցազրույցը որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ | |
![]() - Հյուրընկալությունը, որին Դուք արժանացաք ուրբաթ օրը, Ձեզ զարմացրե՞ց: - Այո, անկասկած: Ես գիտեի, որ երկրպագուները ոգևորված կլինեն, բայց ոչ ոչ այդքան: Ես ինձ այժմ հպարտ և կարևոր եմ զգում: Ես տրամադրված եմ շուտ սկսել խաղալ և հատուցել երկրպագուներին ինձ ցույց տված հյուրընկալության համար: - Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, Դուք Ձեզ սուպերաստղ չե՞ք զգում: - Ես ընդամենը ֆուտբոլիստ եմ, գերաստղ դառնալը իմ պլանների մեջ չի մտնում: Բայց ուրբաթ օրվանից հետո ես հպարտանում եմ ինձնով: - Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգևորում Բարսելոնայում: - Ամեն ինչը: Վերջին տարիներին Բարսան դարձել է աշխարհի լավագույն ակումբը, որը լավագույն ֆուտբոլն է խաղում: Այսպիսի վարպետների հետ նույն թիմում գտնվելը մեծ պատիվ է: Ես խոսքի գեղեցկության համար չեմ սա ասում, այլ միշտ էլ այսպես եմ կարծել: - Դուք այստեղ եկաք 28 տարեկանում: Ձեր կարծիքով սա լավագու՞յն շրջանն է Նոու Կամպում կարիերան սկսելու համար: - Մասնագետները նշում են, որ սա ֆուտբոլիստի համար լավագույն տարիքն է: Կարծում եմ, որ ես իմ կարիերայում լավագույն մարզավիճակում եմ տեղափոխվում Բարսելոնա: Ես դեռ երկար կխաղամ այստեղ: - Թիմին հարմարվելը կարող է սկսվել արդեն ՀԱՀ-ում, քանի որ Իսպանիայի հավաքականում իսկապես շատ են Բարսելոնայի ֆուտբոլիստները, բացի այդ Դել Բոսկեն նույնպես հավաքականից Բարսելոնայի ոճի ֆուտբոլ է պահանջում: - Ես լավ հարաբերությունների մեջ եմ հավաքականում խաղացող Բարսայի ֆուտբոլիստների հետ: Նրանցից ոմանց հետ մենք ընկերներ ենք նաև խաղադաշտից դուրս: - Վալենսիայում մեկնարկային կազմում Ձեր տեղը կասկած չէր հարուցում: Մինչդեռ այստեղ Դուք ստիպված կլինեք մրցել հիմնական կազմի տեղի համար այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Իբրահիմովիչը, Բոյանը, Մեսսին, Պեդրոն: Դա Ձեզ ավելի՞ է մոտիվացնում: - Այո, իհարկե: Մրցակցությունը օգնում է եզ կատարելագործվել, դառնալ ավելի ուժեղ: Ես հիանալի գիտակցում եմ, թե ինչ ակքումբում եմ հայտնվել և ինչքան բարձրակարգ ֆուտբոլիստներ են այստեղ հավաքված: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ` հասկանալով, որ այստեղ լավագույններն են խաղում: - Հարձակման եզրերում Դուք Ձեզ զգում եք այնպես, ինչպես կենտրոնու՞մ: - Իմ հարազատ դիրքը կենտրոնական հարձակվողի դիրքն է, բայց ես շատ եմ խաղացել նաև եզրերում: Ես հարմարացնում եմ իմ խաղը թիմի կարիքներին: - Գվարդիոլայի ղեկավարության տակ խաղալը հատուկ մոտիվա՞ցիա է: - Այո: Ես խոսել եմ նրա հետ, և նա ասաց, որ անհամբերությամբ ցանկանում է տեսնել ինձ թիմի հետ խաղադաշտում: Հավաքականի իմ խաղընկերները շատ են պատմել ինձ Գվարդիոլայի մասին` նշելով, որ կարողացել են կատարելագործվել նրա օգնությամբ: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 642 | | |