13:13 Հավաքականում կարող եմ նույնը ցուցադրել, ինչ Բարսելոնայում. Մեսսի | |
![]() «Ես չեմ զգում ճնշում, երբ հանդես եմ գալիս հավաքականում: Իսպանիայում ես նույնպես խաղում եմ մի թիմում, որը պետք է միշտ հաղթի: Իմ պատասխանները կտեսնենք խաղադաշտում: Աշխարհի առաջնությունը հիանալի հնարավորություն է ցուցադրելու արգենտինացիներին, որ հավաքականում ես կարող եմ նույնն անել, ինչ «Բարսելոնայում»: Մարադոնան ինձ համար չէ թիմ ստեղծում: Մենք պետք է խաղանք բոլոր ֆուտբոլիստների համար, ովքեր ընդգրկված են ընտրանու կազմում: Կարծում եմ` Արգենտինայի հավաքականը մրցաշարը հաղթելու թեկնածուներից մեկն է: Մենք ֆավորիտներ չենք, որովհետև դժվար ենք հայտնվել եզրափակիչ փուլում, բայց այդ հանգամանքը կարող է մեզ վրա դրական անդրադառնալ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Reuters-ը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 511 | | |