Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 19 » Միլիտոն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ
11:51
Միլիտոն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ
Բարսելոնայի արգենտինացի պաշտպան Գաբրիել Միլիտոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը գործելու է մինչև 2012 թվականի հունիսի 30-ը: Այդպիսով նա երկարաձգել է Բարսայի հետ իր պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով:
Նոր պայմանագրով ֆուտբոլիստի գնման արժեքը ժամկետից շուտ կազմում է 90 միլիոն եվրո: Բացի այդ պայմանագրով հնարավորություն է նախատեսվել հետագայում երկարաձգելու պայմանագրի ժամկետը ևս մեկ լրացուցիչ մրցաշրջանով:
Պայմանագիրը ստորագրելուց հետո ակումբի նախագահ Ժոան Լապորտան նշել է, որ ինքը շատ էր ցանկանում երկարաձգել արգենտինացի պաշտպանի հետ պայմանագիրը ակումբին նրա հավատարմության, ինչպես նաև վնասվածքից վերականգնվելուց հետո երկրորդ խաղաշրջանում ցուցադրած արդյունավետ խաղի համար:
<<Նա շատ բանի է արժանի իր կատարած մեծագույն աշխատանքի և մեր մրցանակները նվաճելուն օգնելու համար: Նա ամբողջ ընթացքում աջակցում էր թիմին` ցույց տալով, որ մենք միասնական ենք և դժվարին, և լավագույն պահերին>>,-հայտարարել է Լապորտան:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 546 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Միլիտո, Լապորտա