Ուրբաթ, 26/04/24, 07:25
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


13:24
Չեմպիոնները շնորհակալություն են հայտնում
Ձեզ ենք ներկայացնում Իսպանիայի չեմպիոնների երախտագիտության խոսքերը` ուղղված երկրպագուներին Կամպ Նոու մարզադաշտում Լա Լիգայի հաղթանակը տոնելիս:

Պույոլ.
<<Մեզ փորձում էին կանգնացնել ամեն կերպ, բայց ոչինչ չստացվեց: Մենք չեմպիոն ենք, որովհետև մենք լավագույնն էինք: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որվքեր մեզ հետ էին և աջակցում էին մեզ: Կեցցե Բարսան, Կեցցե Կատալոնիան>>:

Չավի.
<<Ինչպես ասաց Պույին, մեզ այս տարի ցանկանում էին ամեն կերպ կանգնացնել, բայց ապարդյուն: Այս թիմը լավագույնն է աշխարհում: Մենք կձկտենք և կհասնենք մինչև աստղերը: Կեցցեն Բարսան և Կատալոնիան>>:

Ինիեստա.
<<Բարի երեկո: Այս Լա Լիգան ձեզ համար էր: Ձեր շնորհիվ այս տարի ես կարողացա հաղթահարել իմ համար ծանր պահերը: Կեցցեն Բարսան և Կատալոնիան>>:

Պեդրո.
<<Ամենից առաջ ես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեզ մեզ աջակցելու համար ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ, հուսով եմ, որ դուք ուրախ եք այս մրցանակի համար, որը մեզ համար շատ մեծ արժեք ունի: Կեցցեն Բարսելոնան, Կատալոնիան և Տեներիֆեն>>:

Մարկես.
<<Բոլորին բարի երեկո: Շնորհակալ եմ ձեր վստահության համար: Այս բոլոր տարիները լավագույնն էին իմ կյանքում: Շնորհակալություն ակումբի ղեկավարությանը, մարզիչներին և ֆուտբոլիստներին: Կեցցե Բարսելոնան, Կեցցե Կատալոնիան>>:

Ալվես.
<<Բարի երեկո բոլորին, բարի գալուստ: Եվ նորից մենք այստեղ ենք, որպեսզի տոնենք մեր հերթական հաղթանակը, և կարծում եմ, որ ևս մի ծանր տարի կանցնի և մենք նորից կնվաճենք այս կարևոր մրցանակը: Ես հատկապես շնորհավորում եմ Պիկեին և մեր հրավիրած աստղին(Շակիրային)... Եվ եկեք պարենք և տոնենք(պարում և երգում է waka-waka)... Կեցցեն Բարսան և Կատալոնիան>>:

Կեյտա.
<<Բարև ձեզ: Շատ շնորհակալ եմ ընկերներից, մարիզչերից և ֆաներից: Կեցցե Բարսան, Կեցցե Կատալոնիայ>>:

Աբիդալ.

<<Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեզ աջակցելու համար: Ես շատ գոհ եմ, որ խաղում եմ այս ակումբում: Այլս լիգան ձեզ համար էր: Կեցցե Բարսան, Կեցցե Կատալոնիան... Սպասեք, սպասեք: Դիմում եմ կնոջս: Երեխաներին տաք հագցրու. այստեղ ցուրտ է>>:

Վալդես.
<<Դուք աշխարհի լավագույն երկրպագուներն եք: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում: Մենք պետք է հպարտ լինենք, որ այս Բարսայից ենք, այս թիմից ենք, որ հաղթել ենք առաջնությունը մեր գլխավոր մրցակցից: Ինչպես ասաց մարզիչը, մենք ձեզ ևս մի գավաթ ենք պարտք, և հուսով եմ, որ մյուս տարի Ուեմբլի մարզադաշտում կլվերադարձնենք այն: Կեցցե Բարսելոնան և Կեցցե Կատալոնիան>>:

Պիկե.
<<Բարի երեկո: Շատերը չէին ցանկանում, որ մենք դառնանք չեմպիոն, բայց մենք նրանց հուսախաբ արինք: Մրցանակը նորից մերն է: Շնորհավորում եմ ձեզ, քանի որ դուք բոլորդ նույնպես չեմպիոն եք: Ես ուզում եմ, որ դուք դա հիշեք: Կեցցե Բարսան, Կեցցե Կատալոնիան:(Մարզադաշտում սկսում են երգել Madridista qui no boti
): Նկտատի ունեցեք, որ սա ես չսկսեցի երգել: Այլապես ինձ նորից կսկսեն քննադատել>>:

Մեսսի.
<<Բարի երեկո: Ես ոչ մի յուրօրինակ բան չեմ ասի: Ուղղակի ցանկանում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել: Կեցցե Բարսան, Կեցցե Կատալոնիան>>:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 735 | Ավելացրեց: Barcamaniac
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1