Չորեքշաբթի, 24/04/24, 13:14
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


20:30
Մեսսի.<<Ես երբեք չեմ խաղա Մադրիդում>>
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը վստահ է, որ հանուն հարազատ թիմի կարելի է հազար ու մի անգամ ասել <<ոչ>>:

- Այս առաջնությունը Ձեզ համար առանձնահատու՞կ է: Չէ՞ որ ստիպված էիք ավելի շատ աշխատել, քան սովորաբար:

- Այո, հիմա ես շատ լարված եմ ապրում: Անկասկած, այս առաջնությունն առանձնահատուկ էր, քանի որ այնքան բան տեղի ունեցավ այս տարի: Բացի այդ մինչև վերջ Ռեալը թույլ չէր տալիս մեզ հանգստանալ:

- Նաև այն, որ Դուք <<համար մեկն>> եք աշխարհում...

- Ես խաղում եմ այնպես, ինչպես միշտ: Այն, որ ես <<համար մեկն>> եմ, ինձ համար ոչինչ չի փոխել խաղադաշտում և կյանքում:

- Երազու՞մ եք տոնել չեմպիոնությունը <<Նոու Կամպում>>:

- Իհարկե: Բայց մինչ այդ հարկավոր է հաղթել Վալյադոլիդին, իսկ հետո ինչպես հարկն է տոնել մեր երկրպագուների հետ միասին:

- Ե՞րբ կտեսնենք Ձեզ ավագի թևկապով:

- Չգիտեմ: Բարսայում մենք մեծագույն ավագներ ունենք, ովքեր հիանալի ֆուտբոլիստներ են: Բայց, անկասկած, մի օր ես էլ կցանկանամ թիմի ավագ դառնալ:

- Չեմպիոնների լիգայի հաղթանակը տոնելիս Դուք խոստացաք, որ նորից կհաղթեք այն: Հիշու՞մ եք:

- Քիչ թե շատ այո:

- Արդյունքում չստացվեց...

- Ինևէ: Մեզ մի փոքր չհերիքեց դա անելու համար: Եթե մեր բախտը բերեր այնպես, ինչպես անցյալ տարի Ինիեստայի գոլի ժամանակ, ապա այժմ մենք եզրափակիչում կլինեինք: Բայց ամեն տարի չի հաջողվում այն հաղթել: Բարսելոնան ընդամենը երեք անգամ է իր պատմության ընթացքում նվաճել Չեմպիոնների Լիգահի գավաթը: Հաջորդ տարի մենք կվերադառնանք ավելի մեծ ուժերով:

- Լավ է, որ ֆուտբոլում ժամանակ չի լինում խորհել անցյալի մասին:

- Այո, դա այդպես է: Ժամանակը շատ արագ է անցնում: Կարևոր է միայն ներկան: Ես չեմ սիրում հայացք նետել դեպի անցյալը, քանի որ գլուխս սկսում է պտտվել:

- Ձեզ չե՞ն նյարդայնացնում Ձեր և Քրիշտիանու Ռոնալդուի համեմատությունները:

- Ես ոչ ոքի հետ չեմ մրցակցում անհատապես: Իմ նպատակը հնարավորինս լավ խաղալն է թիմի համար:

- Քրիշտիանու Ռոնալդուն իր հարցազրույցներից մեկի ժամանակ չի բացառել, որ երբևիցէ կարող է հայտնվել Բարսելոնայում` ասելով, որ երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում: Լեո Մեսսին նմանապե՞ս է վկերաբերվում Ռեալին:

- Բանն այն է, որ ես ինձ չեմ պատկերացնում Ռեալում կամ որևէ այլ ակումբում: Իհարկե, երբեք չես կարող իմանալ, թե ինչ կլինի ապագայում, բայց ես կրկնում եմ, որ սեփական կամքով երբեք չեմ հեռանա Բարսելոնայից: Ես դեռ շատ երկար տարիներ եմ ցանկանում խաղալ այստեղ:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 753 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Մեսսի
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1