Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 14 » Ֆաբրեգասը հայտնել է իր ընտանիքին Բարսելոնա տեղափոխվելու մասին
17:21
Ֆաբրեգասը հայտնել է իր ընտանիքին Բարսելոնա տեղափոխվելու մասին
Լոնդոնի «Արսենալի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանցեսկ Ֆաբրեգասը հայտնել է իր ընտանիքին, որ մոտ ժամանակներս նրանք տեղափոխվելու են Բարսելոնա, այդ մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ վերոնշյալ աղբյուրի, ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է կատալոնական ակումբի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» ու «Արսենալն» առայժմ չեն եկել ընդհանուր համաձայնության այդ տրանսֆերի կապակցությամբ: