Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ողջունել է «կապտանռնագույնների» ղեկավարության ցանկությունն այս ամռանը ձեռք բերել «Վալենսիայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային:
Վերջին ժամանակաշրջանում իսպանական մամուլում անըդնհատ արծածվում են Վիլյայի` կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները:
«Վիլյան կկարողանա շատ արագ հարմարվել «Բարսայի» խաղին և մեր համակարգին, որովհետև նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է tribalfootball.com-ը: