«Բարսելոնայի» ձախ եզրային Մաքսվելը դարձավ իսպանական Պրիմերայի 37-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը. հենց Մաքսվելն արդեն 5-րդ րոպեին փայլուն փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Լիոնել Մեսսիին: Սակայն արդեն երկրորդ կեսում վնասվածք ստացավ և ստիպված էր ժամանակից շուտ լքել խաղադաշտը:
Նույնիսկ եթե բուժզննման արդյունքում պարզ դառնա, որ բրազիլացին կհասցնի վերականգնվել կարճ ժամանակահատվածում, այդուհանդերձ, Մաքսվելը բաց կթողնի առաջնության վերջին հանդիպումը, որում «Բարսան» սեփական հարկի տակ կմրցի «Վալյադոլիդի» հետ: Բանն այն է, որ «Սևիլիայի» հետ մրցավեճում պաշտպանն իր հինգերորդ դեղին քարտն էր ստացել ընթացիկ մրցաշրջանում և որակազրկման պատճառով չի կարողանա օգնել իր թիմին:
«Վալյադոլիդի» հետ խաղը բաց կթողնի նաև Չավին, ով նույնպես որակազրկված է, այդ մասին տեղեկացնում է կատոլանական ակումբի պաշտոնական կայքը: