Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » Հարգում ենք Բարսային, բայց չենք վախենում. Սևիլիայի մարզիչ
15:34
Հարգում ենք Բարսային, բայց չենք վախենում. Սևիլիայի մարզիչ
«Սևիլիայի» գլխխավոր մարզիչ Անտոնիո Ալվարեսը պատմել է իր թիմի տրամադրվածության մասին 37-րդ տուրի «Բարսելոնայի» հետ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայանալիք մրցավեճից առաջ.
«Մեզ համար էլ հանդիպումը շատ մեծ կարևորություն ունի: Չենք վախենում «Բարսելոնայից», հարգում ենք մրցակցին, բայց չենք վախենում: Մեր խաղամակարդակը բարձրացել է, և մենք կբարդացնենք մրցակցի կյանքը:
Կփորձենք ստիպել նրանց վազել: Պետք է առավելագույնս բարդացնել նրանց խնդիրը, քանզի հաղթանակի դեպքում մենք գրեթե կապահովենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը: Պետք է 100 տոկոսով օգտագործենք մեր հնարավորություններն ու մեր ոճով գործենք»,- «Սևիլիայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է goal.com-ը: