15:44 ՎԻԼՅԱՌԵԱԼ 1 - 4 ԲԱՐՍԵԼՈՆԱ | |
![]() Թիմերը խաղին հենց սկզբից արագ տեմպ հաղորդեցին, և առաջին տասը րոպեների ընթացքում կողմերը կարող էին արդեն բացել խաղի հաշիվը: Հատկապես նպաստավոր դիրքերից երկու անգամ վրիպեց Նիլմարը: Չիրացրած պահերի համար տանտերերին պատժեցին Չավին և Մեսսին: 18-րդ րոպեին Չավիի փոխանցումից հետո Մեսսին ընդունեց գնդակը մրցակցի տուգանային հրապարակում, շրջվեց և հարվածեց դարպասի մոտակա անկոյւնը` հաշիվը դարձնելով 0-1: Տանտերերի դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Չավին` գեղեցիկ հարվածով իրացնելով տուգանայինը: 42-րդ րոպեին հերթը հասավ Բոյան Կռկիչին, ով գեղեցիկ կերպով շրջանցեց պաշտպանին ու դուրս եկավ դարպասապահի հետ հանդիպման, այնուհետև կլորին ուղարկեց դարպասի ձախ անկյունը:Բարսելոնան ընդմիջման գնաց հարմարավետ 0-3 հաշվով: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով: նախ Լյորենտեն կրճատեց հաշիվը, իսկ այնուհետև Մեսսին չորրորդ գնդակն ուղարկեց Վիլյառեալի դարպասը: Այս հանդիպման բոլոր գոլերն ու գեղեցիկ պահերը կարող եք դիտել այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/vilyar_39_eal_1_4_barselona/2-1-0-23 | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 684 | | |