Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 30 » Վիլյան կարող է տեղափոխվել Բարսելոնա
19:35
Վիլյան կարող է տեղափոխվել Բարսելոնա
Իսպանական «Marca»-ն հայտնում է, որ Վալենսիայի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հաջորդ մրցաշրջանում կխաղա Բարսելոնայում:
Ըստ վերոնշյալ աղբյուրի Վալենսիայի և Բարսելոնայի ղեկավարությունները բանավոր համաձայնության են եկել Վիլյայի տրանսֆերի վերաբերյալ, և ֆուտբոլիստը կներկայացվի որպես կապտանռնագույնների խաղացող Իսպանիայի այս առաջնության ավարտից անմիջապես հետո:
Այդպիսով Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է միչև իր պաշտոնավարման ավարտը ևս մեկ նվեր մատուցել ակումբի երկրպագուներին:
«Marca»-ն նշում է, որ Վիլյայի տրանսֆերային արժեքը կլինի 40 միլիոն եվրոյի սահմաններում: Վալենսիայի ղեկավարությունը ցանկանում է այդ գործարքով իր հարձակվողի փոխարեն ստանալ նաև Ալեքսանդր Գլեբին և Բոյան Կռկիչին:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 688 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Վիլյա