18:58 Բարսելոնա - Ինտեր: Գվարդիոլան խաղից հետո | |
![]() «Հիսաթափությունս բառերով չեմ կարող նկարագրել: Կիսաեզրափակիչում շատ կարեւոր են նույնիսկ մարուքները: Դրանք անցյալ տարի մեր օգտին էին, իսկ այս անգամ ստացվեց հակառակը: Ողջ ուժերը ներդրեցինք, սակայն չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Ուզում եմ շնորհավորել «Ինտերին»: Չեմ կարող ասել, որ կհաղթի այս մրցաշարում, քանզի այդ ժամանակ արձակուրդում կլինեմ: Գիտակցում եմ, որ մենք «Բարսան» ենք, բայց դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը 9 խաղացողներով պաշտպանվում է սեփական տուգանային հրապարակում: Արեցինք այն ինչ կարող էինք, բայց «Ինտերը» փայլուն գործեց պաշտպանությունում: Երբեմն հարձակվելը շատ ավելի դժվար է քան պաշտպանվելը: Չեմ ցնականում արդարանալ: Յուրաքանչյուր մարզիչ, ֆուտբոլիստ, անում է այն, ինչը գտնում է ճիշտ է եւ չեմ ցանկանում քննադատական խոսքեր հնչեցնել: Ընդհանուր առամամբ Չեմպիոնների լիգայի 2009/2010 թվականների խաղարկությունում հաջող խաղացինք: Մշտապես վշտով կհիշեմ այս հանդիպումը: Կարծում եմ, եթե «Ինտերը» խաղար լիարժեք կազմով, հանդիպումը բոլորովին այլ ընթացք կունենար: Փորձում էինք հյուրերի պաշտպանությունը ճեղքել, սակայն չհջողվեց: Ճիշտ է տրամադրությունը սարսափելի է, բայց պետք է սթափվենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 731 | | |