21:57 Իբրահիմովիչ.«Մոուրինյոն ինձ չի հետաքրքրում» | |
![]() «Այս մրցաշրջանի «Ինտերը» շատ է տարբերվում այն թիմից, որում ես էի խաղում: Միլանցիների կազմում 4-5 ֆուտբոլիստներ են խաղում, որոնք փոխել են թիմի խաղը: Այդ պատճառով ես կխուսափեի համեմատություններից: Կարող եմ միայն ասել, որ «Բարսան» կարող է պրեսինգ գործադրել այն մրցակցի վրա, որը մեր դեմ խաղաց առաջին խաղում: Սակայն, ամեն դեպքում, մենք պետք է մեր խաղը խաղանք»,- հայտարարել է Իբրահիմովիչը: Առաջին խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի հոգեբանական գրոհների վերաբերյալ Իբրահիմովիչն ասել է. «Նա դա արել է լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքու՞մ: Բայց ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ ինձ չեն հետաքրքրում իր խոսքերը, ինչպես նաև հենց ինքը»: Աղբյուրը` www.totalfootball.am | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 836 | | |