14:53 Չորեքշաբթի ժամը 8-ին բոլորը դեպի Կամպ Նոու | |
![]() Չորեշաբթի ճրը Բարսելոնան պետք է ետ բերի երկու գոլերը, որոնք հաղթանակ են բերել Ինտերին: Բարսան ստիպված է հաղթել նվազագույնը երկու գնդակի առավելությամբ, որպեսզի հայտնվի Չեմպիոնների լիգայի բաղձալի եզրափակիչում: Այդ պատճառով էլ թիմը բացահայտ խնդրեց երկրպագուներին ամբողջությամբ լցնել մարզադաշտը խաղի օրը և դառնալ թիմի տասներկուերորդ խաղացողը: Շապիկների վրա, որոնք հագան Բարսելոնայի ֆուտբոլիստները Խերեսի դեմ խաղից հետո, առջևից գրված էր.«Մենք ամեն ինչ կներդնենք», իսկ ետևից`.«Չորեքշաբթի ժամը 8-ին բոլորը դեպի Կամպ Նոու»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 826 | | |