18:15 Բարսելոնա - Խերես: Գվարդիոլան խաղից առաջ | |
Կապտանռնագույնների
մարզիչի կարծիքով անդալուսիական թիմի հետ հանդիպումով կսկսվի իր թիմի համար վճռական
շաբաթը: Բարսելոնան չորեքշաբթի օրն ընդունելու է Ինտերին, իսկ շաբաթվա վերջում էլ կարևոր
հանդիպում է անցկացնելու Իսպանիայի առաջնությունում` հյուրընկալվելով Վիլյառեալին Էլ
Մադրիգալ մարզադաշտում: «Այս
շաբաթը որոշիչ կլինի»,- ասել
է Գվարդիոլան ուրբաթօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք չենք մտածում մյուս խաղերի մասին, ամեն ինչ մեզնից է կախված, և մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ»,-ավելացրել է նա: Ինտերի հետ գալիք խաղի մասին Գվարդիոլան նշեց. «Մենք պատրաստ ենք: Դժվար է լինելու անցնել հաջորդ փուլ, բայց մենք պետք է փորձենք, և ամեն ինչ կստացվի: Մեզ կամային մեծ ուժ պիտի ցուցաբերենք, և մենք հասկանում ենք, որ դա ծանր գործ է»: Գվարդիոլան հավատացած
է, որ Խերեսի հետ հանդիպումը կարող է իր ազդեցությունն ունենալ Ինտերի հետ խաղի վրա.
«Յուրաքանչյուր խաղի արդյունքն իր ազդեցությունն է թողնում մեր հաջորդ խաղի վրա»: Բարսելոնայի մարզիչը
նշեց, որ ինքը տպավորված է Խերեսի վերջին արդյունքներով. «Նրանք վերջին երեք խաղերի ընթացքում անպարտելի են եղել
և դեռ շարունակում են պայքարել: Մենք պետք է լուրջ մոտենանք այս խաղին: Գրոստիոն(Խերեսի
մարզիչը` Նեստոր Գրոստիոն) այնտեղ մեծ աշխատանք է կատարել»: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 684 | | |