16:49 Ինտեր - Բարսելոնա: Հանդիպմանն ընդառաջ | |
![]() Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպում, երեքշաբթի, 20.04.2010 23:45 Մարզադաշտը` <<Ջուզեպպե Մեացցա>> Մրցավար` Օլեգարիու Բենկերենսա Ինտեր
Այս մրցաշրջանի սկզբում Ինտերը ֆավորիտ էր համարվում հերթական Սկուդետտոյի համար պայքարում: Սկզբում կասկածի ենթակա չէր այն, որ Ինտերը, ով ջարդում էր բոլորին իր ճանապարհին, չեմպիոն կդառնա: Արդյուքնում առաջին խաղաշրջանից հետո Ներաձուրիներն առաջ էին մոտակա մրցակցից ավելին քան 10 միավորով: Սակայն փետրվարի կեսերին Ինտերի հետ անհասկանալի ինչ-որ բան կատարվեց, և թիմը սկսեց միավորներ կորցնել Իտալիայի առաջնությունում: Մյուս կողմից էլ Ռոման, որը վերգտել է իր խաղը, աղյուսակի կեսերից սկսեց բարձրանալ և ապրիլի սկզբին առաջ անցավ Ինտերից: Մրցակցի ուժեղ և թույլ կողմերը Ինտերի թույլ կողմերը դարպասապահն ու պաշտպաններն են: Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես կարող են այդպիսի բարձրակարգ պաշտպաններն այդքան անփույթ գործել: Պաշտպանության աջ եզրում խաղում է Մայկոնը, ով Ալվեսի հետ պայքարում է Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպանի դիրքի համար: Մայկոնը բավական շատ է առաջ գնում և Ալվեսի պես հաճախ չի հասցնում փակել իր դիրքը: Կենտրոնում խաղում են Լուսիոն և Սամուելը: Լուսիոն հաճախ տանուլ է տալիս հարձակվողների դեմ պայքարները, իսկ Սամուելը այս տարի աչքի է ընկնում հաճախակի կանոնների խաղտումներով: Ամեն դեպքում Սամուելը պաշտպաններից ամենավստահելին է. գրեթե միշտ հասնում է մրցակցին և խլում գնդակը: Պաշտպանության ձախ եզրը պատկանում է Խավիեր Ձանետտիին: Նա Ինտերի պաշտպաններից ամենաանանցանելին է: Ինտերի դարպասը պաշտպանում է Ժուլիո Սեզարը, ով հիանալի ռեակցիայի է տիրապետում: Սակայն թիմի ճգնաժամն ազդել է նաև դարպասապահի վրա. նա սկսել է հաճախակի սխալվել: Սակայն ինչքան էլ Ինտերը սկսելէ է վատ խաղալ Իտալիայի առաջնությունում, միևնույն է Չեմպիոնների Լիգայում նրանք շատ լավ են խաղում: Մոուրինյոյի թիմին հաջողվել է պայքարից դուրս թողնել Լոնդոնյան Չելսիին և Մոսկովյան ԲԿՄԱ-ին: Մրցակցի ուժեղ կողմեն են կիսապաշտպանությունը և հարձակվողները: Կիսապաշտպանությունում Ինտերը հիանալի ֆուտբոլիստներ ունի, որոնց թվում են Կամբիասսոն, Սնեյդերը և փորձառուՍտանկովիչը: Հարձակման գծում խաղում են Դիեգո Միլիտոն, Էտո'ոն և Պանդևը: Իսկ եթե սրանցից որևէ մեկի խաղը չի ստացվում, ապա նրանց միշտ պատրաստ են փոխարինել Բալոտելլին, Տիագո Մոտտան և Կուարեժման: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 707 | | |