Ուրբաթ, 19/04/24, 15:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


11:48
Ինտեր - Բարսելոնա: Գվարդիոլան խաղից առաջ
Խոսեպ Գվարդիոլան խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անմիջապես նշել է, որ 1000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը ավտոբուսով Բարսելոնայից մինչև Միլան չի կարող արդարացում լինել, եթե թիմն անհաջողության մատնվի: Նա ասաց, որ իր թիմն ամբողջ ուժով կխաղա, ինչպես նաև գովեց Ինտերի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` անվանելով նրան աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է ազդել Բարսելոնայից մինչև Միլան ավտոբուսով հոգնացուցիչ ճանապարհորդությունը ֆուտբոլիստների վրա, բայց Գվարդիոլան հայտարարեց.<<Այո, մենք չէինք ցանկանում 14 ժամ երթևեկել ավտոբուսով, սակայն երկրորդ և երրորդ դիվիզիոններում բազմաթիվ թիմեր կան, որոնք մշտապես այսպես են վարվում>>:
Գվարդիոլան շնորհակալություն հայտնեց Ինտերին Մոսկվայի ԲԿՄԱ-ին մրցաշարից դուրս թողնելու համար` ասելով.<<Դուք պատկերացրեք ավտոբուսով ուղևորությունը Մոսկվա: Մենք ստիպված կլինեինք շաբաթօրյա խաղից անմիջապես հետո ճանապարհ ընկնել, որպեսզի հասնեինք խաղին>>:
Ինտերը և Բարսելոնան արդեն հանդիպել են միմյանց Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում, սակայն Գվարդիոլան կարծում է, որ այս խաղերը տարբերվելու են խմբային փուլի խաղերից.<<Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որն այժմ հիանալի մարզավիճակում է: Նրանք յուրաքանչյուր դիրքում էքստրաօրդինար ֆուտբոլիստներ ունեն: Մեր մրցակցի խաղը և ուժն ինձ համար անակնկալ էին>>:
Բացի այդ Խոսեպը գովեստի խոսքեր գտավ նաև Ինտերի մազրիչ Մոուրինյոյի համար.<<Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա իր թիմերից յուրաքանչյուրին շատ մրցունակ է դարձնում: Ինձ` դեռևս մարզչական կարիերաս նոր սկսող մարզիչիս համար մեծ պատիվ է մրցել նրա հետ: Ինտերի դեմ խաղին պատրաստվելը շատ դժվար է, քանի որ նրանց մարզիչը միշտ բազմաթիվ ձևեր է պատրաստում մրցակցի դեմ խաղալու համար>>:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 773 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Չեմպիոնների Լիգա, Գվարդիոլա
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1