Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » Իբրահիմովիչը վերսկսել է մարզումները
23:04
Իբրահիմովիչը վերսկսել է մարզումները
Այսօր Զլատան Իբրահիմովիչը վերջին 10 օրվա ընթացքում առաջին անգամ ամբողջ թիմի հետ լիարժեք մասնակցել է մարզմանը:
Արսենալի, Ռեալ Մադրիդի, Դեպորտիվոյի դեմ խաղերը բաց թողնելուց հետո, վերջապես Զլատան Իբրահիմովիչը կարող է մասնակցել Բարսելոնայի մարզմանը իր թիմակիցների հետ: Այժմ շվեդ հարձակվողը պատրաստվում է Էսպանյոլի դեմ առաջիկա հանդիպմանը: Հնարավոր է, որ նա այդ խաղում դաշտ դուրս գա թիմի հիմնական կազմում:
Ինչպես նաև, մարզմանը լիարժեք մասնակցել է Էրիկ Աբիդալը: Բարսելոնայի ֆրանսիացի պաշտպանը նույպես կարող է մասնակցել շաբաթօրյա դերբիին:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 716 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Իբրահիմովիչ, Աբիդալ