Շաբաթ, 20/04/24, 09:17
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:58
ԲԱՐՍԵԼՈՆԱ 3 - 0 ԴԵՊՈՐՏԻՎՈ
Շարունակվում են Բարսելոնայի վստահ հաղթանակները Լա Լիգայում: Երեկ Բարսան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Դեպորտիվոյի դարպասը: Այս հաղթանակի մեղավորներն էին Բոյանը, Տուրեն և Պեդրոն` իր ֆանտաստիկ գոլով:
Գվարդիոլայի ֆուտբոլիստները բազմաթիվ հնարավորություններ ունեին դարպասը գրավելու համար: Վտանգավոր պահերը անընդհատ հաջորդում էին միմյանց: Խաղի հաշիվը բացեց Բոյան Կռկիչը: Չավին հրաշալի փոխանցումով դուրս բերեց Բոյանին դարպասի առաջ, վերջինս էլ չվրիպեց և գնդակըն ուղարկեց Արանսուբիայի դարպասը:
Գոլից հետո տանտերերը շարունակեցին ճնշում գործադրել մրցակի վրա, սակայն թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվով:
Երկրորդ խաղակեսը Բարսան սկսեց նույն ակտիվությամբ: Սակայն Դեպորտիվոյին ամեն անգամ փրկում էին պաշտպանները կամ դարպասապահը: Երկրորդ գոլը ծնվեց Արանսուբիայի սխալից հետո: Գոլային գրոհը սկսեց Վալդեսը, ով, որսալով գնդակը, անմիջապես ուժեղ հարվածով ուղարկեց մրցակցի կիսադաշտ, որտեղ սպասում էր գնդակին Ալվեսը: Հյուրերի դարպասապահն առաջինը հասավ գնդակին, սակայն անհաջող հեռացրեց այն, որի արդյունքում կլորը հայտնվեց Պեդրոյի մոտ: Պեդրոն դաշտի կենտոնից ձախ ոտքի հարվածով գրավեց Դեպորտիվոյի դարպասը: Սակայն սրանով Բարսելոնան դեռ չսահմանափակվեց: 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հուժկու հարվածով Յայա Տուրեն հաշիվը դարձրեց 3-0: Բարսելոնան իր համար արդեն սովորական հաշվով կարևոր հաղթանակ տարավ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 999 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Տուրե, Պեդրո, Բոյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1