Բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի, ով 1996-1997 թվականների մրցաշրջանում Բարսելոնայի կազմում խփել է 34 գոլ Իսպանիայի առաջնության շրջանակներում, ռեկորդը կարող է զիջել իր դիրքերը: Դրանում մեղավոր է Լիոնել Մեսսին, ով ապրիլի 10-ին Բեռնաբեու մարզադաշտում խփեց այս մրցաշրջանում իր 27-րդ գոլը Իսպանիայի առաջնությունում: Այժմ արգենտինացին գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը: Լա Լիգայի ավարտին մնացել է յոթ խաղ, որոնցում Լեոն պետք է հասցնի գրավել մրցակիցների դարպասները ութ անգամ, որպեսզի դառնա ռեկորդակիր: Իհարկե, դա բավական դժվար գործ է, սակայն ոչ երբեք Լիոնել Մեսսիի համար: