Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 11 » Կանալետեսւմ տոնում են հաղթանակը
18:18
Կանալետեսւմ տոնում են հաղթանակը
Մեխուտո Գոնսալեսի խաղավարտի սուլիչից անմիջապես հետո Բարսելոնայի գլխավոր փողոցը սկսեց լցվել երկրպագուներով, ովքեր հավաքվել էին նշելու գլխավոր մրցակցի նկատմամբ հաղթանակը:
Անցյալ տարի Կլասիկոյում հաղթանակով սկսվեցին Կանալետես հրապարակում տոնախմբությունները, որոնք շարունակվեցին մայիս ամսվա ընթացքում, եր Բարսելոնան մեկը մյուսի հետևից կարևորագույն հաղթանակներ էր տանում: Այդ հաղթանակը դարձավ առաջինը 2009-ի տիտղոսաբեր հաղթանակների շարքում:
Երեկ կուլեները գովեստի խոսքեր և երգեր էին հնչեցնում Մեսսիի մասին, և ոչ այնքան հաճելի երգեր Ռոնալդուի մասին: Դրա համար երկրպագուները երեկ դրա համար երկու ծանրակշիռ պատճառ ունեին: Պեպ Գվարդիոլայի թիմը Մադրիդում հաղթել է արքայական Ռեալին, իսկ Բարսելոնայի բասկետբոլային թիմը ջախջախել է Մադրիդյան թիմին` հասցնելով այս մրցաշրջանում միմյանց նկատմամբ հաղթանակների տարբերությունը 7 - 1 -ի հօգուտ կապտանռնագույնների: Աղմկոտ տոնախմբությունները և ուրախությունը շարունակվել են մինչև ուշ գիշեր:
Հուսանք, որ Կանալետեսում տոներըկշարունակվեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 908 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Կանալետես, Կլասիկո