Շաբաթ, 20/04/24, 00:57
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


11:22
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 0 - 2 ԲԱՐՍԵԼՈՆԱ
Բարսելոնան հսկայական քայլ արեց դեպի չեմպիոնությունը` վստահաբար հաղթելով Մադրիդի Ռեալին Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում: Մեսսիի և Պեդրոյի գոլերը վճռեցին Կլասիկոյի ելքը:
Մինչև հանդիպումը հազարավոր, նույնիսկ միլիոնավոր երկրպագուներ փորձում էին գուշակել խաղի հաշիվը, նյարդային րոպեներ էին անցկացնում, ոմանք տուփերովծխախոտներ էին ոչնչանցու` սպասելով տարվա ամենակարևոր խաղին: Չնայած խաղից առաջ ֆուտբոլիստները, մարզիչնեը նշում էին, որ այս խաղում չի որոշվի չեմպիոնությունը, սակայն դա այնքան էլ չէր հուզում երկրպագուներին. նրանք հաղթանակ էին պահանջում սիրած թիմերից: Եվ այդ պահանջը կատարեցին Խոսեպ Գվարդիոլան և նրա ֆուտբոլիստները, ովքեր տարան այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնութփյան ամենակարևոր հաղթանակը: Այս հաղթանակը դեռ չի ապահովում կապտանռնագույնների չեմպիոնությունը, բայց հսկայական քայլերով մոտեցնում է այն: Այժմ Բարսելոնան միանձնյա գլխովորում է մրցաշարային աղյուսակը: Առջևում դեռ յո կարևոր հանդիպումներ կան, որոնց այժմ Բարսան կմոտենա առաջատարի կարգավիճակով:
Հանդիպման հերոսը դարձավ Չավի Էռնանդեսը, ով երևի ամենաշատն էր ձանձրացել տեսնել արքայական ակումբին աղյուսակի առաջին հորիզոնականում: Չավին այս խաղում երկու գոլային հեղինակ դարձավ: Առաջինը եղավ 32-րդ րոպեին, երբ Բարսայի վեց համարը ոսկերչական փոխանցումով Կասիլյասի առաջ դուրս բերեց Մեսսիին: Մեսսին կրծքով ընդունեց գնդակը և աջ ոտքով ուղարկեց դարպասը: Այսպիսի խաղերում Մեսսին մոռանում է, որ ինքը ձախլիկ է և նույնքան վարպետորեն հարվածում է նաև աջ ոտքով: 56-րդ րոպեին Չավին հարվածային դիրք դուրս բերեց Պեդրոյին: Վերջինս էլ որոշեց ձախ ոտքով հարվածել` գնդակը ուղարկելով դարպասի ձախ անկյունը: Իհարկե, դրանից հետո արքայական ակումբի ֆուտբոլիստները, վարչակազմը, նախագահը և երկրպագուները հասկացան, որ չեմպիոնությանը նրանք պետք է սպասեն առնվազն ևս մեկ տարի, եթե դա թույլ տա ահեղ մրցակիցը: Իր բարձրության վրա էր նաև Վալդեսը, ով փրկեց իր թիմին Վան դեր Վաարտի և Ռոնալդուի հարվածներից հետո:
Այժմ Բարսելոնան վաստակել է 80 միավոր և միանձնյա գլխավորում է մրաշարային աղյուսակը:

Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ`http://barcelonians.ucoz.com/load/videoner/r%27eal_madrid_0_2_barselona/2-1-0-17
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1402 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Վալդես, Պեդրո, Գվարդիոլա, Չավի, Կլասիկո, Մեսսի
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1