14:31 Ռեալ Մադրիդ - Բարսելոնա: Գվարդիոլան խաղից առաջ | |
![]() <<Մենք պետք է խիզախ լինենք: Ես ուզում
եմ, որ մենք դաշտ դուրս գանք և բռնենք մրցակցի թույլ տեղից, այլ ոչ թե
նստենք և սպասենք իրադարձությունների զարգացմանը: Մենք պետք է ցույց տանք
այն ամենն, ինչի ընդունակ ենք, և ապացուցենք բոլորի, որ մենք արժանի ենք
չեմպիոնի կոչմանը: Մենք պիտի մտնենք դաշտ և մրցակցին մեր խաղը թելադրենք,
քանի որ հենց դա է մեզ արդյունք տալիս: Ուզում եմ, որ այս թիմին, քանի դեռ
ես եմ այն մարզում, ճանաչեն հենց այդ գործոնի շնորհիվ>>.-ասել է
Գվարդիոլան:
<<Ես հստակ գիտեմ, թե ինպես մենք պետք է խաղանք և ինչպես պետք է դան անենք: Պետք է մոնտենանք այս խաղին այնպես, ինչպես եզրափակչին, քանի որ այլ կերպ հնարավոր չէ հաղթել Բեռնաբեուում:>>.-ավելացրեց Գվարդիոլան: Կապտանռնագույնների մարզիչը նաև ասաց, որ.<<Հնարավոր չէ կրկնել անցյալ տարվա 2-6-ը: Բայց բոլորը պատրաստ կլինեն խաղին: Կարծում եմ խաղը դիտարժան կստացվի, կլինեն շատ գոլեր, արագություն և ուժային պայքար, և կլինի հաղթանակի մեծ ձգտում ունեցող երկու թիմերի խաղ: Ես Մադրիդի մասնակցությամբ շատ խաղեր եմ դիտել, և ես գիտեմ, թե ինչպես են նրանք խաղում, և հաղթում են իրենց խաղերի մեծ մասը, քնի որ սիրում են ֆուտբոլ խաղալ և հաղթանակի մեծ ցանկություն ունեն: Մենք հիմա խոսում ենք աշխարհի երկրորդ լավագույն թիմի մասին>>: Երեք օր առաջ Գվարդիոլան իր խաղացողներին ցուցում էր տվել չխոսել մամուլի հետ Կլասիկոյի մասին: Իր այդ քայլը մարզիչն այսպես բացատրեց.<<Արսենալի դեմ խաղը բավական ծանր ստացվեց, և ես ուզում էի, որ ֆուտբոլիստները հանգստանային, քանի որ տեսնում էի, որ նրանք ֆիզիկապես և հոգեբանորեն հոգնել էին: Ես չէի ցանկանում նրանց` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ելնելու ուրախությունից ոչ մի վայրկյան խլել: Ես մտածեցի, որ այդպես ամենից լավ կլինի թիմի համար>>: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 1331 | | |