Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 8 » Աբիդալը չի խաղա Մադրիդում
22:48
Աբիդալը չի խաղա Մադրիդում
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը չի մասնակցի ապրիլի 10-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ սկզբունքային մրցավեճին:

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի «Արսենալի» հետ մրցավեճի (4:1) 52-րդ րոպեին «Բասելոնայի» պաշտպանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց: Ըստ թիմի բժիշկների` Աբիդալը շարք կվերադառնա 10 օրից: Հայտնի է նաև, որ նա չի մասնակցի սուպերկլասիկոյին հաջորդող «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս ունի, որ Աբիդալը իր թիմին կկարողանա օգնել ապրիլի 20-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի «Ինտերի» հետ առաջին հանդիպմանը։
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Աբիդալ, Գվարդիոլա, Կլասիկո