Ուրբաթ, 26/04/24, 09:15
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:15
ԲԱՐՍԵԼՈՆԱ 4 - 1 ԱՐՍԵՆԱԼ
Մեսսին ևս մեկ քայլով Բարսելոնային մոտեցրեց մադրիդյան եզրափակիչին: Հանդիպումն Արսենալը բավական լավ սկսեց. նրանք անընդհատ պրեսսինգի էին դիմում, ինչը Վենգերի թիմի մոտ բավական լավ էր ստացվում: Դա ստիպում էր տանտերերին նյարդայինանալ: Արդյունքը եղավ 18-րդ րոպեին գնդակի կորուստը Միլիտոյի կողմից, ինչը հանգեցրեց Բենդտների խփած գոլին: Լոնդոնյան հիանալի խաղից հետո Բարսան այժմ պարտվողի դերում էր: Այդ իրավիճակը դուր չեկավ Մեսսիին, ով որոշեց այս խաղում չորս գոլի հեղինակ դառնալ: Արդեն երկու րոպե անց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը թնդանոթային հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հաջորդ փուլ դուրս գալու համար այս հաշիվը ձեռնտու էր Բարսելոնային, սակայն ձեռնտու չէր Լեո Մեսսիին: 36-րդ րոպեին Պեդրոյի փոխանցումից հետո Լեոն երկրորդ անգամ գրավեց Արսենալի դարպասը: Սակայն տանտերերը որոշել էին թաղել մրցակցին արդեն առաջին խաղակեսում: ընդմիջումից չորս րոպե առաջ Կեյտան գլխով գնդակն ուղարկեց առաջ դեպի Մեսսին` արգենտինացուն դուրս բերելով Ալմունիայի հետ հանդիպման: Այսպիսի հանդիպումն իհարկե Արսենալի դարպասապահի սրտով չէր: Մեսսին գնդակը դրապասապահի գլխավերևովուղարկեց ցանցի մեջ: Ընդմիջումից հետո Բարսելոնան հիմնականում իր մոտ էր պահում գնդակը և խաղարկում ամբողջ դաշտում: Հանդիպման վերջակետը դրեց նույն Մեսսին: 86-րդ րոպեին նա ևս մեկ անգամ աչքի ընկավ գոլով: Այս անգամ էլ նա որոշեց գնդակը դարպասն ուղարկել դարպասապահի ոտքերի արանքով:
Բարսելոնան երրորդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Սա լրացուցիչ եռանդ կհաղորդի Գվարդիոլայի թիմին Կլասիկոյից առաջ:

Մեսսիի պոկերով կարող եք հիանալ այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/barselona_4_1_arsenal/2-1-0-16
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1193 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Պեդրո, Արսենալ, Չեմպիոնների Լիգա, Մեսսի
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1