15:23 Բարսելոնա - Արսենալ: Գվարդիոլան խաղից առաջ | |
![]()
Ըստ Գվարդիոլայի.<<Լոնդոնցիների դեմ
մենք պետք է շատ արագ խաղանք և կետնրոնանանք խաղի վրա մինչև եզրափակիչ սուլիչը, եթե ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ: Եթե
մենք գնդակն արագ տեղաշարժենք դաշտում, մաքսիմալ տիրենք գնդակին և պարզ գործենք, ապա մեր շանսերը կմեծանան>>: Մարզիչի կարծիքով իր թիմի ապագան այս մրցաշրջանում կախված է այս խաղից.<<Ամեն ինչ
կախված է նրանից, թե արդյոք մենք կանցնենք հաջորդ փուլ, թե ոչ: Մեզ հարկավոր է մնալ Չեմպիոնների լիգայում, որպեսզի լավատեսորեն տրամադրվենք Իսպանիայի առաջնության մնացած խաղերինա:
Բարսելոնան և Արսենալն այն թիմերից են, որոնք սիրում են խաղի ընթացքում իրենց ձեռքը վերցնել գնդակը: Այս թիմերից ոչ մեկը չի սիրում պաշտպանվել և ժամանակը ձգել: Այդ մասին Գվարդիոլան ասաց.<<Կհաղթի այն թիմը, որը կտիրի գնդակին և կստիպի մրցակցին անընդհատ վազել: Մրցակցի դաշտում մենք շատ լավ խաղացինք, բայց Արսենալը նույնպես բարձրակարգ ֆուտբոլ խաղաց` հավասարեցնելով հաշիվը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 862 | | |