16:44 ԲԱՐՍԵԼՈՆԱ 4 - 1 ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ | |
![]() Հանդիպման26-րդ րոպեին Աբիդալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ժեֆրեն Սուարեսը, 40-րդ րոպեին Բոյանը կրկնապատկեց հաշիվը: Այս անգամ գոլային փոխանցումը կատարեց թիմի ավագ Կառլես Պույոլը: Դրանից հետո պարզ դարձավ, որ Բարսելոնան կվաստակի այս խաղում երեք միավոր: Բայց սա դեռ բացական չէր տանտերերին: Կարծես Բարսայի հարձակվողներն այս խաղում գոլային ծարավ ունեին և անընդհատ դեպի դարպասը նոր ճանապարհներ էին փնտրում: Իհարկե Ժեֆրենի և Բոյանի համար կարևոր էր այս խաղում գոլեր խփելը, քանի որ նրանք այնքան էլ հաճախ չեն հայտնվում խաղադաշտում: Փաստորեն Լա Մասիայի սաները ցույց տվեցին, որ միշտ պատրաստ են փոխարինել թիմի առաջատարներին: 58-րդ րոպեին նույն Բոյանը հաշիվը դարձրեց խոշոր` գրավելով դարպասի ձախ վերին անկյունը: Իհարկե այս խաղում իր խոսքը պետք է ասեր նաև թիմի առաջատարը և առաջնության գլխավոր ռմբարկուն` Լեո Մեսսին: Խաղի 67-րդ րոպեին Պեդրոյի փոխանցումից հետո արգենտինացին խփեց այս առաջնությունում իր 26-րդ գոլը: Այս խաղի բոլոր գոլերը կարող եք դիտել այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/barselona_4_1_atletik_bilbao/2-1-0-14 | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1144 | | |