Ուրբաթ, 26/04/24, 20:00
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:22
ԱՐՍԵՆԱԼ 2 - 2 ԲԱՐՍԵԼՈՆԱ
Արսենալի դեմ անցկացրած հիանալի առաջին խաղակեսից հետո Բարսելոնան ընդմիջման գնաց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսում Իբրահիմովիչի հիանալի երկու գոլերը վստահություն բերեցին կապտանռնագույններին, իսկ Ուլքոթի և Ֆաբրեգասի գոլրերն էլ ավելի գեղեցկացրին այս արտակարգ հանդիպումը:
Գվարդիոլայի թիմը ագրեսիվ և շատ ակտիվ սկսեց հանդիպումը ու բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Արսենալի դարպասի մոտ` նյարդային և ծանր զգացումներ պարգևելով Էմիրեյթս մարզադաշտում հավքված երկրպագուներին:
Այս `ջը բավական չի լինի թվարկելու համար առաջին խաղակեսի բոլոր վտանգավոր պահերը: Նախ Բուսկետսը, այնուհետև, Իբրան, Մեսսին, Չավին և Պեդրոն չօգտագործեցին իրենց հնարավորությունները դարպասը գրավելու համար, քանի որ երեկ Արսենալի դարպասապահ Ալմունիան իր կարիերայի լավագույն խաղերից մեկը ցուցադրեց: Առաջին խաղակեսի սկբեւմ կարծես կատալոնացիները հարձակվելու դասեր էին տալիս անփորձ մրցակցին: Մի շարք գոլային պահեր ունենալով` Բարսան ընդմիջման գնաց առանց գոլերի:
Երկրորդ խաղակեսին առաջին րոպեին Պիկեն սեփական կիսադաշտից Զլատանին հարվածային դիրք դուրս բերեց, իսկ շվեդ հարձակվողը գնդակը աջ եզրից Ալմունիայի վրայով ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Բարսելոնայի առավելությունը շարունակվեց նաև դրանից հետո: 59-րդ րոպեին Չացիի ոսկերչական փոխանցումից հետո Իբրահիմովիչը նորից մեն-մենակ ելավ դարպասապահի առաջ և ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի մոտակա վերին անկյունը: Երկու զրոյից հետո այս մրցավեճում ինտրիգը կարծես մոտենում էր զրոյին: Բայց Վրա հասավ դաշտի կենտրոնում Բուսկետսի թույլ տված սխալը, ինչի արդյունքում Արսենալն անցավ գրոհի, և փոխարինման ելած Թեո Ուալքոթը գրավեց Վալդեսի դարպասը: Իսկ խաղավարտից հինգ րոպե առաջ մրցավար Մասսիմո Բուզական տասնմեկմետրանոց հարվածով պատժեց Բարսելոնային, իսկ թիմի ավագ Կառլես Պույոլը հեռացվեց խաղադաշտից: Նշակետից չվրիպեց Ֆաբրեգասը, ով գոլ խփելուց հետո վնասվածք ստացավ:
Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, թիմերը հիանալի ներկայացում ցուցադրեցին:

Այս արտակարգ խաղի բոլոր գոլերը և բոլոր վտանգավոր պահերը կարող եք դիտել այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/arsenal_2_2_barselona/2-1-0-13
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1632 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Պեդրո, Իբրահիմովիչ, Արսենալ, Ֆաբրեգաս, Չեմպիոնների Լիգա, Գվարդիոլա, Բուսկետս, Մեսսի
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1